Միացյալ Նահանգները չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունը, որը, ըստ Վաշինգտոնի, կլինի կանխարգելիչ։ «Կարծում եմ՝ իմաստուն և խելամիտ է կանխարգելիչ կերպով խափանել տարածաշրջանում տեղակայված հազարավոր ամերիկյան զորքերի և օբյեկտների, ինչպես նաև մեր դաշնակիցների վրա հարձակումը։ Հուսով եմ՝ բանը դրան չի հասնի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Շուտով վարձկանները TRIPP-ով հայտնվելու են այն Հորադիզում, որի անկմանը Թեհրանը հետևում էր լուռ համակրանքով

Շուտով վարձկանները TRIPP-ով հայտնվելու են այն Հորադիզում, որի անկմանը Թեհրանը հետևում էր լուռ համակրանքով
16.01.2026 | 13:03

Իմացողը գիտի, որ Միրզոյան Արարատին Վաշինգտոն չէին կանչել Թրամփի անվան «Զանգեզուրի միջանցքի» համար: Դա ընդամենը շիրմա է:

Իմացողը, օրինակ, ՀՀ-ում Իրանի դեսպանը, գիտի, որ պարոն Օմեգային Վաշինգտոն են կանչել հակաիրանական կոալիցիայի հարցերով:

Ի դեպ, լավ կլինի՝ Թեհրանում էս գլխից պատրաստվեն, որ այսօր Նիկոլի կողմից Թուրքիային հանձված սիրիացի թուրքոման երկու վարձկանները և ահաբեկչական ցեխի գծով նրանց հազարավոր թուրքա-սունի կոլեգաները Թրամփի անվան «Զանգեզուրի միջանցքով» շատ շուտով հայտնվելու են Հորադիզում: Այն Հորադիզում, որի անկմանը Թեհրանը հետևում էր լուռ համակրանքով։

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1396

Մեկնաբանություններ