Ժնևում հինգշաբթի անցկացված ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունները, ըստ Թրամփի վարչակազմի, դիվանագիտության վերջին հնարավորությունն էր, նախքան որոշելը՝ սկսե՞լ պատերազմ, թե՞ ոչ: Ըստ խնդրին ծանոթ աղբյուրի՝ ամերիկյան կողմը հիասթափված է եղել Իրանի դիրքորոշումից։ Իրանը մերժել է ուրանի հարստացումից մշտապես հրաժարվելու, իր միջուկային օբյեկտները ապամոնտաժելու և ուրանի պաշարները երկրից դուրս բերելու պարտադրանքը։                
 

Պետք է վստահեք

Պետք է վստահեք
21.02.2026 | 21:59
Փետրվարի 22
Միայն Ինձ պետք է վստահեք:
Այդ դասն անպատճառ սովորեք: Այդ ժամանակ է, որ իրոք օգնություն կստանաք արդեն, կուղղեք ձեզ և կառաջնորդվեք Իմ կողմից:
Իսրայելի ժողովուրդը կարող էր շատ ավելի շուտ մտնել Խոստացած Երկիրը, սակայն իրենց կասկածներն ու վախերը նրանց շարունակ հետ, դեպի անապատ էին քշում:
Մի՛ մոռացեք, որ վարանումները, կասկածները, տարակույսներն ուշացնում են Աստծո գործերը:
Դուք պետք է կամ ամբողջովին վստահեք Ինձ, կամ` ոչ:
Ես ձեզ արդեն ասել եմ, թե ինչպես պետք է ապրել. պետք է կատարեք Իմ բոլոր ասածները:
Ես սիրում եմ ձեզ, Իմ որդիներ. Ամրացե՛ք և վստահե՛ք Իմ մեծ սիրուն:
Այդ Սերը երբե՛ք հուսախաբ չի անի ձեզ, միայն թե դուք էլ սովորեք հուսախաբ չանել Ինձ:
Ա՜հ, եթե իսկապես տեսնել կարողանայիք, ապա կհասկանայիք այդժամ:
Սովորելու շատ բան ունեք` վախը վանելու ու խաղաղությունը ձեռք բերելու համար:
Ձեր այդ տարակույսները կասեցնում են Իմ գործը, պետք է հրաժարվեք երկմտանքներից:
Ես մեռա` ազատելու համար ձեզ մեղքից, տարակույսներից ու մտմտուքներից:
Պետք է հավատաք Ինձ բացարձակապես:
Դիտվել է՝ 905

Մեկնաբանություններ