ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Ֆուադ Գահրամանլի. «Ադրբեջանցիները չեն ուզում վերադառնալ Ադրբեջան՝ այնտեղ ապագա չկա»

Ֆուադ Գահրամանլի. «Ադրբեջանցիները չեն ուզում վերադառնալ Ադրբեջան՝ այնտեղ ապագա չկա»
21.08.2026 | 11:19

Իսկ Հայաստանում ԱՄՆ դեսպան տիկին Քրիստինա Քվինը կարծում է, որ ղարաբաղցի հայերը կարող են ապրել և բարգավաճել Ադրբեջանի կազմում ՝ բարբարոսական երկրում, որտեղից իրենք՝ ադրբեջանցիները, զանգվածաբար փախչում են...
Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության նախկին փոխնախագահ Ֆուադ Գահրամանլին իր Ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր մտքերը Ռուսաստանից ադրբեջանցիների հնարավոր արտաքսման և հայրենիք վերադառնալու նրանց դժկամության պատճառների մասին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունները, սպառնալով Ադրբեջանին միգրանտների արտաքսմամբ, մոռանում են, որ «Ադրբեջանում ստեղծվել են պայմաններ, որոնք մեր հայրենակիցներին ստիպում են նույնիսկ չմտածել վերադառնալու մասին»։ «Եթե Ադրբեջանում հնարավորություն լիներ ապրելու, աշխատելու և արժանապատիվ կյանք վարելու, միլիոնավոր մարդիկ չէին մեկնի Ռուսաստան», - գրում է Գահրամանլին։
Քաղաքական գործիչը շեշտում է, որ Ռուսաստանից զանգվածային արտաքսումների դեպքում շատերը կնախընտրեին տեղափոխվել երրորդ երկրներ, քան վերադառնալ իրենց հայրենի Ադրբեջան։ Պատճառը պարզ է. հայրենիքում չկան աշխատատեղեր, եկամուտներ և ապագայի նկատմամբ վստահություն։
«Այս մարդիկ հսկայական աշխատանքային ռեսուրս են։ Նրանք ստեղծում են տնտեսական արժեք, որտեղ էլ որ լինեն։ Սակայն Ադրբեջանը չունի այնպիսի կառավարություն, որը կօգտագործի նրանց ներուժը և հմտությունները։ Դրա փոխարեն կա վախ, հայրենակիցների նկատմամբ սպառնալիքի ակնկալիք», - նշվում է հրապարակման մեջ։
Գահրամանլին նաև կարծում է, որ պետությունը պետք է մշակեր լայնածավալ ծրագիր նախկին խորհրդային երկրներից, հիմնականում Ռուսաստանից, ադրբեջանցիների կամավոր վերադարձի համար։ Սակայն, ըստ նրա, դա անհնար է առանց բարեփոխումների՝ կոռուպցիայի դեմ պայքարի, անգործության վերացման և կյանքի ու մրցակցության իրական պայմանների ստեղծման։ «Ինչո՞ւ նրանք, ովքեր գիտեն տեղական սովորույթներն ու լեզուն, չեն կարող ապրուստ վաստակել իրենց հայրենիքում, մինչդեռ հազարավոր կիլոմետրեր հեռու, լեզուն չիմանալով, նրանք աշխատանք են գտնում, ստանում են պատշաճ աշխատավարձ և պահում իրենց ընտանիքները», - հարցնում է քաղաքական գործիչը։
Ֆուադ Գահրամանլին եզրափակում է իր գրառումը. «Այս հարցին պատասխանելով՝ մենք կհասկանանք, թե ինչու է Ադրբեջանը Հարավային Կովկասում ամենացածր կենսամակարդակն ունեցող, ՀՆԱ-ի աճի ամենադանդաղ տեմպերով և ամենացածր միջին աշխատավարձով երկիր»։
Հ.Գ. Իսկ Հայաստանում ԱՄՆ դեսպան տիկին Քրիստինա Կվիենը կարծում է, որ ղարաբաղցի հայերը կարող են ապրել և բարգավաճել Ադրբեջանի կազմում ՝ բարբարոսական երկրում, որտեղից իրենք՝ ադրբեջանցիները, զանգվածաբար փախչում են (EP)
Ահա թե ինչու է ալիևը փորձում իր համար գլխացավանք հանդիսացող՝ այլ երկրներում բնակվող հայրենակոցների համար ստեղծել լրացուցիչ երկիր՝ Արևմտյան ադրբեջան, և Ռուսաստանից վտարվածներին խցկել մեր տարածք։ Նրանց համար այստեղ ապագա կա...

Eduard Polatov-ի ՖԲ էջից

Ռուսերենից թարգմանեց
Սերգեյ ԱԲԱԶՅԱՆԸ
Դիտվել է՝ 648

Մեկնաբանություններ