Այսօր, Թալին քաղաքի Սուրբ Աստվածածին Եկեղեցում Արամային Թախմազյանը (նախկին տեր Թադեն) փորձ էր անում մտնել ավանդատուն:
Վերջին շրջանում նշված անձը գալիս էր Եկեղեցի և հագնելով քահանայական հագուստը խանգարում էր Տեր Հայկ քահանա Սահակյանին ժամերգություններ կատարել:
Թալինի համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը արդեն հայտարարել է, որ հունվարի 6-ին Սուրբ Աստվածածին Եկեղեցում Պատարագ մատուցելու է կարգալույծ եղած Թախմազյանը:
Դեկտեմբերի 31-ին՝ «Նռնօրհնեքի» կարգը խոչընդոտելու օրը, Թեմի քահանաներին էր հայտնել իր այդ մտադրության մասին:
Հիշեցնում եմ, որ պետական կամ տեղական ինքակառավարման մարմինները և դրանց պաշտոնատար անձինք իրավունք չունեն միջամտելու Եկեղեցու ներքին գործերին և գործունեությանը:
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի կողմից վերը հիշատակված արարքը
կատարելու դեպքում, նշվածը կհամընկնի ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածի
2-րդ մասում նշված հանցագործության հատկանիշներին:
Արա ԶՈՀՐԱԲՅԱՆ