Ռուսաստանը կարող է հրաժարվել Ադրբեջանից ինքնաթիռներ և գնացքներ ընդունելուց, եթե ռուսական քաղաքները «անվանափոխելու» պրակտիկան լայն տարածում գտնի հանրապետությունում՝ հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքը ՏԱՍՍ-ի հոդվածում «Ստեփանակերտ» անվանման օգտագործմանը։               
 

ճշմարտությունը պետք է ասվի՝ պետությունն էլ է անտեր, եկեղեցին էլ, ժողովուրդն էլ

ճշմարտությունը պետք է ասվի՝ պետությունն էլ է անտեր, եկեղեցին էլ, ժողովուրդն էլ
05.05.2025 | 13:46

Երբ Հայաստանում պետություն կար, կար նաև եկեղեցի։ Երբ երկրի ղեկավարն ուժեղ էր, ուժեղ էր նաև Վեհափառ Հայրապետը։ Գեներալներն էլ էին ուժեղ։ Նախարարները…

Աշխարհն էլ չէր արհամարհում մեր ժողովրդին։ Վատիկանում Արցախը որպես «կովկասյան ալբանացիների» ժառանգություն չէր ներկայացվում, պատրիարք Կիրիլը Մեհրիբան Ալիևային Սուրբ հավասար առաքելական իշխանուհի Օլգայի շքանշանով չէր պարգևատրում։

Կար ուժեղ նախագահ, կար նաև ուժեղ կաթողիկոս։

Չկա ուժեղ նախագահ, չկա նաև ուժեղ կաթողիկոս:

Իսկ ուզու՞մ եք իմանալ, թե Կաթոլիկ և ՈՒղղափառ եկեղեցիները երբ որոշեցին, որ մեր եկեղեցուն ու ժողովրդին կարելի է այլևս լուրջ չընկալել։

2024 թ. սեպտեմբերի 29-ին՝ Մայր Տաճարի վերաօծման օրը։

Աշխարհն այդ օրը տեսավ, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը եկեղեցի մտնում։ Տեսավ ու հետևություններ արեց։

Ճիշտ այնպես, ինչպես 2022 թ. հոկտեմբերի 7-ին հետևություններ արեց և ընդունեց Նիկոլի դիրքորոշումը՝ Արցախն Ադրբեջան է։

Ամեն ինչ հետևանքներ է ունենում։

Շատ մեծ ցավով եմ գրում այս տողերը, բայց ճշմարտությունը պետք է ասվի՝ պետությունն էլ է անտեր, եկեղեցին էլ, ժողովուրդն էլ:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2101

Մեկնաբանություններ