-
19.09.2023|
23:09
Պաշտպանիր քեզ:
Գլխավորը սպանելն է:
Օ, Մայր բնությունը
անծայրածիր սպանության միջավայր է, ուր ամենը սպանում է ամենին...
-
18.09.2023|
23:02
Գիշերակացի երազն սպառվել,
հանգել է նրա պսպղուն հոգին,
ինձ է մնացել տագնապը անգին,
որի գինը դեռ ես չեմ վճարել...
-
17.09.2023|
22:48
Ինչ-որ բան մեզանում պակաս է,
մարվել է մեռոնը հավատքի,
ու մինչդեռ, սրբորեն պահել ենք
մերանը մեր ոգու ու կամքի...
-
16.09.2023|
23:09
Թափանցիկ, ինչպես արտասուք,
առանց պատվանդանի,
անհայտ վարպետի ձեռքով շինված.
լցվում ես «դիմությամբ» ու ընդդիմությամբ...
-
15.09.2023|
23:02
Սպասում ենք, սպասում, ամբողջ կյանքում ինչ-որ բանի ենք սպասում, ու ամեն սպասում պսակվում է հերթական հիասթափությամբ, ու ամեն սպասում ավարտվում է նոր սպասումով։
-
14.09.2023|
23:02
Մաթեմատիկա,
ներդաշնակության
հավերժ թագուհի...
-
13.09.2023|
23:06
Ձեր տխեղծ, զեխ քեֆերում
մի՛ խմեք կենացը Արցախի,
մի՛ խմեք կենացը մայր հողի՝
ձեր հոգու գավով եղկելի...
-
12.09.2023|
23:15
Հետո, երբ կապույտ տերեփուկը դաշտում
սմքած կոծոծ դառնա,
և քամին սվսվա անկոչ, վայի գույժի ձայնով,-
Ավա՜ղ, պոետը հեգ ի Տեր մարեց ահա...
-
11.09.2023|
23:02
Մի հայրենիք թողեցի
ջրերի մեջ։
Մյուսը՝ Սարից այն կողմ...
-
10.09.2023|
23:03
Աշնան պաղությունից ճաքած
հատիկաթափ նուռ եմ հիմա:
Ու՞ր են կայծակի շեղբից դողացող
իմ մատղաշ շիվերը...