Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը «սուր հարցերը» քննարկել են դրական լույսի ներքո՝ ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով «Ведомости»-ի հարցին՝ արդյոք Ալիևի հետ բանակցությունների ժամանակ քննարկվե՞լ է Բաքվում ձերբակալված ռուսաստանցիների հետ կապված իրավիճակը, և եթե՝ այո, Ադրբեջանը պատրաս՞տ է նրանց ազատ արձակել։               
 

Մի՞թե չենք հասկանում, որ մեր շուրջը ոչ ոք խաղաղության չի պատրաստվում

Մի՞թե չենք հասկանում, որ մեր շուրջը ոչ ոք խաղաղության չի պատրաստվում
09.10.2025 | 10:50

Թյուրքալեզու պետությունների կազմակերպության (ԹՊԿ) 12-րդ գագաթնաժողովի արդյունքներով, ադրբեջանական Գաբալայում ընդունվել է հռչակագիր, որն անդրադարձել է նաև մեզ։

Մասնավորապես, յոթ երկրների ղեկավարներ, իրենց համատեղ հռչակագրում նշել են Միջին միջանցքի, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» ռազմավարական նշանակությունը, ընդգծելով, որ այն կնպաստի թյուրքալեզու պետությունների միջև կապերի ամրապնդմանը, առևտրաշրջանառության ավելացմանը և տնտեսական համագործակցության զարգացմանը։ Նրանք նաև վերահաստատել են այս հարցերի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումների մշակման կարևորությունը։

Ադրբեջանը, բնականաբար, Թուրքիայի աջակցությամբ, «Զանգեզուրի միջանցք» հասկացությունը համառորեն դարձնում է միջազգային ընկալման հարց և այդ հակահայկական գաղափարի շուրջ փորձում է ավելի ու ավելի մեծ թվով համախոհներ հավաքել՝ նախապատրաստելով միջազգային անհրաժեշտ աջակցությունը նաև այդ հարցում։

(Եթե իհարկե Նիկոլը չի խոստացել միջանցք տրամադրել)։

Գաղտնիք չէ նաև, որ թյուրքական պետությունների միջև նախատեսված է ռազմական, պաշտպանական և անվտանգության ոլորտում լայնածավալ համագործակցություն, որի հիման վրա, Ալիևն առաջարկել է անդամ պետությունների համատեղ զորավարժությունները 2026 թվականին անցկացնել Ադրբեջանում։

Ինչո՞ւ 2026-ին, ինչո՞ւ Ադրբեջանում (այսինքն՝ հարավկովկասյան տարածաշրջանում), և ո՞րն է լինելու թյուրքական պետությունների համատեղ զորավարժությունների հիմնական «պայմանական» թիրախը (կամ թիրախները)։

Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ ռազմական գործողությունները կարծես թե նոր շարունակություն են ունենալու։ ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանի Դաշնության դեմ ռազմական գործողությունների ինտենսիվության և մասշտաբների ընդլայնման հարցեր է քննարկում։

Ի՞նչ է անելու Հայաստանը՝ Նիկոլի կողմից կործանված, ձախողված ու ամբողջությամբ կեղծված քաղաքականության պայմաններում։ Մի՞թե մենք այդքան միամիտ ենք և չենք հասկանում, որ մեր շուրջը ոչ ոք խաղաղության չի պատրաստվում։

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 564

Մեկնաբանություններ