ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Ներկայացվել են ԾԻԳ-երի գործունեության հաշվետվությունները

Ներկայացվել են ԾԻԳ-երի գործունեության հաշվետվությունները
24.10.2012 | 11:43

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ծրագրերի իրականացման գրասենյակների գործունեության հաշվետվությունների վերաբերյալ քննարկում: ԾԻԳ-երի ղեկավարներն անդրադարձել են իրենց կողմից կատարված աշխատանքներին և կառավարության ղեկավարին զեկուցել արձանագրված որոշակի բացթողումների մասին:

Վարչապետը հանձնարարել է վերլուծել թերի կատարված ծրագրերի պատճառները, ներկայացնել համապատասխան առաջարկություններ՝ բացթողումները վերացնելու ուղղությամբ, ինչպես նաև առաջիկայում ներկայացնել 2013 թվականին իրականացվելիք ծրագրերը:

Դիտվել է՝ 1577

Մեկնաբանություններ