ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Արայիկ Հարությունյանը 5 զինվորականի «Արցախի հերոս» կոչում է շնորհել

Արայիկ Հարությունյանը 5 զինվորականի «Արցախի հերոս» կոչում է շնորհել
04.10.2020 | 21:05

Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով եւս 5 հոգի արժանացել են «Արցախի հերոսի» բարձրագույն կոչման՝ հայտնում է Արայիկ Հարությունյանը։
«Դավիթ Լյովայի Գրիգորյանը 2020-ի սեպտեմբերի 27-ին հասցրել է Կարախամբելի- Ֆիզուլիի հատվածում խոցել 15 տանկ եւ մեկ միավոր հետեւակային մարտական մեքենա։ Շարունակում է ծառայել մեր հայրենիքին՝ գտնվելով առաջնագծում։


Էդգար Էդվարդի Մարկոսյանը այս պատերազմի ժամանակահատվածում Թալիշի ուղղությունում խոցել է 10 տանկ՝ ամուր պահելով իր վստահված հատվածը։
Յուրա Հայկարամի Ալավերդյանը Կարախամբելի- Ֆիզուլիի հատվածում 9 տանկ եւ մեկ միավոր ավտոտեխնիկա է խոցել։
Գնդապետ Կարեն Շահենի Շաքարյանը արցախյան գոյապայքարի առաջամարտիկներից է։ Նա կազմակերպել է բազմաթիվ տանկային եւ հետեւակային գրոհներ՝ հակառակորդին պատճառելով բավականին մեծ կորուստներ։ Պարոն Շաքարյան, ձեզ հարգում է ամբողջ ազգը, դուք իրական Արցախի հերոս եք։


Դավիթ Վանիկի Ղազարյանը, ցավոք, հետմահու, վարել է մարտը՝ ոչ մի քայլ հետ սկզբունքով, իրականում հերոսություն է կատարել։ Ցավակցում եմ բոլորին, բայց հպարտ եմ նաեւ, որ ունենք Դավիթ Վանիկի Ղազարյանի նման շատ հայրենակիցներ»,- ասաց Արցախի նախագահը։

Դիտվել է՝ 3008

Մեկնաբանություններ