-
09.12.2020|
14:25
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ կառավարությունը որոշում է. Մելիքսեթ Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ», - նշված է կառավարության որոշման մեջ։
-
08.12.2020|
21:22
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:
-
08.12.2020|
21:20
Նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար հանդիպում է ունեցել Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի կրթամշակութային և հասարակական-երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հարցերին:
-
08.12.2020|
21:03
ԱԳ նախարար Արա Այվազյանը աշխատանքային այցը Ֆրանսիա սկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեյի հետ հանդիպմամբ: Այցի ընթացքում նախատեսված են նաև Այվազյանի բանակցությունները Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ:
-
08.12.2020|
20:38
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Վարչապետը կարևորել է հայ-ամերիկյան փոխգործակցությունը և երկկողմ օրակարգի իրագործման ուղղությամբ շարունակական աշխատանքը:
-
08.12.2020|
00:19
Վաղը՝ դեկտեմբերի 9-ին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Թեհրան է մեկնելու: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ նա հանդիպելու է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շամխանիի հետ։
-
07.12.2020|
22:53
Դեկտեմբերի 6-ին Մոսկվայում ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Կողմերն անդրադարձան ՀԱՊԿ քարտուղարության գործունեությանը, Կազմակերպության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի:
-
07.12.2020|
22:36
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ: Նրանք կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ բանակցությունների վերսկսումն ապահովելու համար ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները:
-
06.12.2020|
21:34
ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով Մոսկվա այցելող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ բանակցությունների մանրամասները: ՌԴ ԱԳՆ-ում բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի գծով արտաքին քաղաքական փոխգործակցության, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում, ՍԾՏՀ-ում, միջազգային այլ ֆորումներում դիրքորոշումների համակարգման հարցերի ողջ սպեկտրը: Տեղի կունենա մտքերի առարկայական փոխանակում միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ։
-
05.12.2020|
15:24
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գագիկ Ղալաչյանին Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին հրամանագիր է ստորագրել: