ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 
  • Կտպագրվեն կենսաչափական դիվանագիտական անձնագրեր

    Կտպագրվեն կենսաչափական դիվանագիտական անձնագրեր

    13.12.2012| 12:57
    Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Դիվանագիտական կենսաչափական անձնագրերի ծրագրի մոդիֆիկացման նպատակով կառավարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացրել է մոտ 7.5 մլն դրամ, որով հնարավոր կլինի նախարարությունում տպագրել կենսաչափական դիվանագիտական անձնագրեր։
  • Վարչապետ Սարգսյանը հանդիպել է Մասաչուսեթսի նահանգապետ Դեվալ Պատրիկին

    Վարչապետ Սարգսյանը հանդիպել է Մասաչուսեթսի նահանգապետ Դեվալ Պատրիկին

    13.12.2012| 11:59
    Դեկտեմբերի 12-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգապետ Դեվալ Պատրիկին: ՀՀ կառավարության ղեկավարը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից Մասաչուսեթսի նահանգապետին է փոխանցել Մխիթար Գոշի մեդալը:
  • Սիլիկոնյան հովտում բացվել է Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը

    Սիլիկոնյան հովտում բացվել է Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը

    12.12.2012| 12:55
    ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում` Սիլիկոնյան հովտի Փլագ էնդ Փլեյ տեխնոլոգիական կենտրոնում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության ներկայությամբ պաշտոնապես բացվել է Հայաստանի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ներկայացուցչական գրասենյակը:
  • ԱՄՆ-ում մեկնարկել է «ԱրմԹեք-2012» համաժողովը

    ԱՄՆ-ում մեկնարկել է «ԱրմԹեք-2012» համաժողովը

    11.12.2012| 13:20
    ԱՄՆ Սան Հոզե քաղաքում մեկնարկել է բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված «ԱրմԹեք-2012» համաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը։
  • Ձմեռ պապիների և ձյունանուշների ստուգատես

    Ձմեռ պապիների և ձյունանուշների ստուգատես

    10.12.2012| 16:32
    Երևանի քաղաքապետարանը Ամանորի և Սուրբ Ծնդյան տոնակատարությունների առթիվ հայտարարում է Ձմեռ պապիների և ձյունանուշների ստուգատես։ Ցանկացողները մինչև ս/թ դեկտեմբերի 15-ից մինչև 20-ը ներառյալ կարող են դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչություն աշխատանքային օրերին ժամը 10:00-12:00-ը։
  • Երշիկեղենի արտադրությամբ զբաղվող 21 օրինախախտ տնտեսվարողների հանդեպ կիրառվեց օրենքով նախատեսված առավելագույն պատժաչափ

    Երշիկեղենի արտադրությամբ զբաղվող 21 օրինախախտ տնտեսվարողների հանդեպ կիրառվեց օրենքով նախատեսված առավելագույն պատժաչափ

    10.12.2012| 15:47
    Այսօր՝ դեկտեմբերի 10-ին ՏՄՊՊՀ նիստում հրապարակվեց Հանձնաժողովի կողմից կատարված հերթական ուսումնասիրության արդյունքները: Երշիկեղենի շուկայում մի քանի ամիս տևած ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են անբարեխիղճ գործունեություն իրականացնող օրինախախտ արտադրողները:
  • Շարունակվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցն ԱՄՆ

    Շարունակվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցն ԱՄՆ

    10.12.2012| 13:25
    Դեկտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիյարագոսայի հետ: Ողջունելով ՀՀ կառավարության ղեկավարին՝ Լոս Անջելեսի քաղաքապետը ներկայացրել է և կարևորել հայերի ներգրավվածությունը քաղաքի կյանքում: Տ.Սարգսյանն ու Ա.Վիյարագոսան քննարկել են նաև համագործակցության հեռանկարները, պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կզբաղվի համագործակցության ծրագրեր մշակելով:
  • Մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցն ԱՄՆ

    Մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցն ԱՄՆ

    10.12.2012| 11:44
    Դեկտեմբերի 8-ին մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
  • Էդվարդ Նալբանդյանի ելույթը ԵԱՀԿ նախարարական խորհրդի 19-րդ հանդիպմանը

    Էդվարդ Նալբանդյանի ելույթը ԵԱՀԿ նախարարական խորհրդի 19-րդ հանդիպմանը

    09.12.2012| 23:46
    Ես կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել գործող նախագահ Էյմոն Գիլմորին եւ նրա գործընկերներին տարվա ընթացքում Կազմակերպության գործունեությանը նշանակալի ներդրում բերելու համար, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնել Իռլանդիայի կառավարությանը՝ ջերմ ընդունելության եւ այս նախարարական հանդիպումը գերազանց կազմակերպելու համար: Իռլանդական նախագահության ջանքերի եւ շատ պատվիրակությունների կառուցողական դիրքորոշման շնորհիվ մի շարք կարեւոր նախաձեռնություններ են արվել:
  • Հայ-գերմանական գործարար համաժողովի շրջանակում  ՀՀ վարչապետը Ֆրանկֆուրտում մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել

    Հայ-գերմանական գործարար համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետը Ֆրանկֆուրտում մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել

    08.12.2012| 14:48
    Հայ-գերմանական գործարար համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Ֆրանկֆուրտում հադիպել է «Օրաքլ» ընկերության փոխնախագահ Ալան Բլանքին: Ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել է «Օրաքլ»-ի ներգրավման հնարավորությունը հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: