Ռուսաստանը կարող է հրաժարվել Ադրբեջանից ինքնաթիռներ և գնացքներ ընդունելուց, եթե ռուսական քաղաքները «անվանափոխելու» պրակտիկան լայն տարածում գտնի հանրապետությունում՝ հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքը ՏԱՍՍ-ի հոդվածում «Ստեփանակերտ» անվանման օգտագործմանը։               
 

Կրկեսը շուտով հեռանալու է, իսկ մնացողները կհայտնվեն կրկեսից ուշացած ծաղրածուների կարգավիճակում

Կրկեսը շուտով հեռանալու է, իսկ մնացողները կհայտնվեն կրկեսից ուշացած ծաղրածուների կարգավիճակում
16.04.2025 | 11:08

ՔՊ-ականներ ու համակիրներ

Նա սկսել է շատ լուրջ աշխատել անմեղսունակ ճանաչվելու ուղղությամբ: Դրա մասին է վկայում ձեր առաջնորդի շարժուձն ու անհոդաբաշխ մտքերը: Բոլոր կեղտոտ գործերն արդեն արված են, առաքելությունը մոտենում է տրամաբանական ավարտին: Հասցրե՞լ եք զգալ ձեզ ժամանակի ու իրավիճակի մեջ հայտնված պատանդի կարգավիճակում, թե՞ շարունակելու եք հույսեր փայփայել: Մտածե՞լ եք, արդյոք, թե որտեղ եք հայտնվելու վերջնարդյունքում: ՔԱՅԼ ԱՌԱՋԻՆ (բարի խորհուրդ) հանձնեք ձեր հեծանիվները Ժաննա Անդրեասյանին, քանզի կրկեսը շուտով հեռանալու է, իսկ մնացողները կհայտնվեն կրկեսից ուշացած ծաղրածուների կարգավիճակում:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 2183

Մեկնաբանություններ