Ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Ազադ Իսազադեն բազմիցս խոսել է այն մասին, որ ադրբեջանական կողմի համար կարևոր է, որ Փաշինյանը մնա իշխանության։ Բայց հիմա արդեն ավելի հեռուն է գնում, խոսելով այն մասին, որ կարող են ֆիզիկապես միջամտել Հայաստանի ընտրություններին, այսպես ասած, «ադրբեջանական խաղաղապահներ» մտցնելով՝ Փաշինյանին պաշտպանելու համար։ Սա «խեղճ» Նիկոլի «ինքնիշխան» քաղաքականության դրսևորումն է, որ հակառակորդը կարող է անգամ նման միտք իրեն թույլ տալ:
Որպեսզի Ալիևի թեկնածուն չմնա իշխանության, և իրենք այլևս չկարողանան միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին, պետք է հունիսի 7-ին գնալ ընտրության։
Տաթևիկ Հայրապետյան