ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լավ լեզու է գտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն «շատ հիասթափված է», քանի որ կարծում էր, թե ուկրաինական հակամարտությունն ավելի հեշտ կլինի լուծել։ «Ես կարծում էի, թե դա ամենահեշտ հարցերից մեկը կլինի, սակայն պարզվեց, որ այն ավելի բարդ է, քան Մերձավոր Արևելքը։ Տեսնենք, թե ինչ տեղի կունենա այնտեղ»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Էականն այն է, որ այս խամաճիկ դիկտատորը չփոխարինվի մեկ այլ խամաճիկով

Էականն այն է, որ այս խամաճիկ դիկտատորը  չփոխարինվի մեկ այլ խամաճիկով
19.11.2024 | 09:50

Դիկտատորին հեռացնելու համար հարկավոր է «հարվածել» դրա հենարան սյուներին և քանդել դրանք:

Այն բոլոր դեպքերում, երբ դիկտատորը իր հենարան սյուներում ճաքեր է նկատում, հեռացնելու է թուլացած օղակները և նորերին է բերելու:

Այդ հենարան սյուների միջև կան հակասություններ և դիմադրություն: Արտաքին աջակցող որոշ ուժեր այդ հենարանների որակներում խնդիրներ են տեսնում՝ նաև իրենց աջակցությունը դրանց որակով պայմանվորելով:

Դիկտատորը բոլոր նման դեպքերում տեղի է տալու արտաքին աջակիցների թելադրանքին՝ զոհաբերելով որոշներին և դրանց նորերով փոխարինելով:

Բայց նաև դրանց պահելու է իր շուրջ՝ այլ, հիմնականում ձևական, պաշտոնների նշանակելով:

Պոպուլիստ դիկտատորը նման քայլերով կերկարացնի իր իշխանությունը, սակայն դրա տապալումը, ընդ որում շատ կտրուկ փլուզվելու տեսքով, կդառնա անխուսափելի:

Եթե ընդդիմադիրները գան համաձայնության օրակարգի շուրջ (հիմա սրանից է կախված, թե հաջորդիվ ինչ կլինի), հետո դիկտատորի մյուս հենարան սյուներից որոշներին անվտանգության երաշխիքներ տրվեն, և մարդկանց խաղաղ անհնազանդության սահմանադրական իրավունքն իր ամբողջ գեղեցկությամբ ի ցույց դրվի, դիկտատորը գարնանը կտապալվի:

Էական է, որ այս դիկտատորը, ընդ որում, խամաճիկ դիկտատորը, չփոխարինվի մեկ այլ դիկտատորով, քանզի Հայաստանին այսօրվա ուղենշով քիչ ապրելու ժամանակ է մնացել: Գործընթացը պետք է լինի ներառական, և բոլոր ունակները պետք է ներգրավվեն երկիրն այս հոռի շրջանից հանելու համար:

Մեզ շատ դժվար օրեր են սպասվում, սակայն կասկած չունեմ, որ համախբման պարագայում հաղթահարելու ենք:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 5488

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բու­մե­րանգ, կամ փո­ղո­ցա­յին իշ­խա­նու­թ­յան վեր­ջը
Բու­մե­րանգ, կամ փո­ղո­ցա­յին իշ­խա­նու­թ­յան վեր­ջը