«Երևանում հայտարարում են, թե առայժմ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին խոսք չկա, քանի որ իրենք դեռ չեն անդամակցել Եվրամիությանը։ Հայաստանում արդեն ընդունվել է ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքը, այնպես որ, հարցն արդեն խիստ է դրված: Այստեղ, անշուշտ, պետք է արագ կողմնորոշվել ու հարցերը լուծել»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։               
 

Ծնունդդ շնորհավոր, Ամենահրամանատար

Ծնունդդ շնորհավոր, Ամենահրամանատար
14.01.2026 | 11:21

Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին, Եռաբլուր պանթեոնում հարգանքի տուրք կմատուցվի Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Վահագն Ասատրյանի հիշատակին՝ նրա ծննդյան տարեդարձի օրը։

Նրա ծառայությունը հայրենիքին դարձավ պարտքի և նվիրումի բարձր չափանիշ։

Ծնունդդ շնորհավոր, Ամենահրամանատար։

Հիշատակդ՝ հավերժ։

Դիտվել է՝ 2771

Մեկնաբանություններ