Եթե էլիտաների կողմից բոլոր տեսակի անհաջողությունների պատճառը ժողովրդին համարելն ու մեղքը նրա վրա գցելը դիտարկենք անձ մակարդակի մարդկային հարաբերությունների տեսանկյունից և ավելի բարձր մակարդակի մարդկային համակարգերի հարաբերությունների տրամաբանության տեսանկյունից, ապա հայտնի փաստ է որևէ զանցանքի կամ ոչ ցանկալի արդյունքի մեղքն ուրիշի վրա գցելու ունիվերսալ ձգտումը, որը, գիտակցականից բացի, ակտիվորեն իրականացվում է նաև ենթագիտակցական մակարդակով։
Այսինքն, հոգեբանական գիտության տեսանկյունից, էլիտայի կողմից ամեն ինչում ժողովրդին մեղադրելը, գոյաբանական մրցակցության տեսանկյունից, լիովին հասկանալի է, բայց ավելի բարձր մակարդակի նույն գոյաբանական մրցակցության տեսանկյունից այն արդարացում չունի, քանի որ, վերջին հաշվով, ժողովրդի հետ միասին տուժում է նաև էլիտան և, նույնիսկ, ունենալով ավելի մեծ չափերի հարաբերական կորուստներ։
Օրինակ, հասարակ մարդկանց համար, որոնց գաղափարական պահանջները կյանքից շատ ավելի քիչ են, քան էլիտայինը, խորհրդային պայմաններն ավելի ապահով և բարեկեցիկ էին, քան մեր ներկան, բայց էլիտայի համար և, հատկապես, իշխանական էլիտայի համար՝ հակառակը, ներկա թագավորական պայմանները շատ ավելի գերադասելի են, իսկ դրանք կորցնելու դեպքում էլ՝ կորուստներն անչափելի մեծ։
Բոլոր դեպքերում, անկախության հետ կապված հռետորաբանությանը պետք է հասկանալով մոտենալ, քանի որ, սովորաբար, մարմնական բարիքներն ավելի գերադասելի են, քան աբստրակտ բնույթի գաղափարականները։
Ժանտախտի ժամին քեֆերի և ուրախությունների աշխարհ իմ Հայաստանը։
Պավել Բարսեղյան