ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

«Երնեկ ամեն օր ընտրություն լինի»

«Երնեկ ամեն օր ընտրություն լինի»
03.12.2012 | 14:21

Երեկ Ավանում ընտրատարածքներից մեկի մոտ հանդիպեցի երկու հարբած մարդու: Նրանք ձեռքից ձեռք էին խլում օղու շիշը: Նրանցից մեկը, ով արդեն լրիվ «անջատվել էր», երանության մեջ խոսում էր քթի տակ. «Ինչ ասեն, կանեմ, գրպանս լիքը, փորս էլ...,- ու տմբտմբացրեց փորին:- Երնեկ ամեն օր ընտրություն լինի՜»:

Ընտրատեղամասին կից մի բակով անցնելիս է նկատեցի մի խումբ կանանց, որոնք հավաքված ինչ-որ բան էին կամացուկ քննարկում :
Երբ հավասարվեցի նրանց, շատ պարզ լսեցի. «Ինչքա՞ն սպասենք մութը ընկնի, սառեցինք։ Կես ժամ էս կողմ, կես ժամ էն կո՜ղմ... Եկեք գնանք»: Թե ինչի էին նրանք սպասում, և ինչու էին ուզում մթնով գնալ «ինչ-որ տեղ», կարելի է միայն ենթադրել: Նկատենք, որ դա 6:30-ի սահմանում էր, մութն էլ լավ «տվել էր»։ Թե դրանից ավելի մութը նրանց ինչին էր պետք, անհասկանալի է:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4018

Մեկնաբանություններ