ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցը շատ բարդ է՝ ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Եվրոպական միությունը տնտեսական ինտեգրացիոն միավորումից վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի, երբ ԵՄ-ն ռազմականացվում է, ընդ որում, ռազմականացվում է ընդդեմ Ռուսաստանի և դա չի թաքցնում, հայերը պետք է հասկանան նման ընտրության հետևանքները»,- ընդգծել է Օվերչուկը։               
 

Փորձ է արվում Հայաստանին մեղադրել վարձկանների ներգրավմամբ ահաբեկչություն իրականացնելու մեջ

Փորձ է արվում Հայաստանին մեղադրել վարձկանների ներգրավմամբ ահաբեկչություն իրականացնելու մեջ
19.05.2026 | 11:07

Ներքին թշնամանքը ձեռք է բերել այնպիսի ծայրահեղ դրսևորումներ, որ այլևս զրկել է սթափ մտածելու և վերլուծելու նվազագույն ունակությունից։ Ահաբեկչության սպառնալիքի ակնհայտ բեմականացված տեսանյութի իրական արժեքը հարկ է գնահատել՝ առնվազն հաշվի առնելով, թե ինչ ժամանակագրության մեջ է այն հայտնվել և ինչպիսի զարգացումների կարող է նպաստել։

Նախ, դրանից ընդամենը օրեր առաջ ՄԱԿ-ում շրջանառության մեջ դրվեց ադբեջանական իշխանության մի բանաձև, որով փորձ է արվում Հայաստանին մեղադրել վարձկանների ներգրավմամբ ահաբեկչություն իրականացնելու մեջ։ Նկատենք, որ ադրբեջանական մամուլը մի այլ կարգի է վարպետացել հայերեն լեզվով հայատյաց տեսանյութեր պատրաստելու և տարածելու գործում։

Դրան հակադարձելու փոխարեն մեր երկրում անմիջապես հաջորդեցին հիշյալ տեսանյութի առնչությամբ փոխադարձ մեղադրանքները և ընտրությունները չեղարկելու սպառնալիքը։ Իսկ ուժերի հարաբերակցության ներկա իրավիճակում, կարծում եմ, այլ հարցերն ավելորդ են:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 544

Մեկնաբանություններ