Ամբոխի մեջ խեղկատակային կերպարի ներկայությունը նոր բան չէ: Ժամանակին դրան ասում էին յալանչի: Սա դուրս էր գալիս հրապարակ, գոռում-աղմկում էր, թռչկոտում ու գլուխկոնծի էր տալիս և իբրև վարձատրություն դրամ ու բնամթերք էր հավաքում թամաշա անող զվարճասերներից:
Հիմա էլ կարծես թե նույն վիճակն է, սոսկ այն տարբերությամբ, որ նորօրյա յալանչին, լավ սնվելուց հետո, մարդկանցից նաև ձայներ է պահանջում:
Ամբոխը հրճվում է, հռհռում է ու նրան է տալիս իր ուզածը:
Իսկ հետո կգա դերերը փոխելու ժամանակը:
Եվ կհռհռա յալանչին:
Հովիկ Չարխչյան