Մարդ մի անգամ է ծնվում և ունի Աստծուց տրված հնարավորություն իրեն թագավոր զգալու համար։
Ամեն ամենը զգացողության հարց է, ինքնատիրապետման, քեզ ո՞վ է խանգարում ինքնուրույն թազագավոր զգալու համար։
Դա նախ և առաջ իր արժանապատվությունն է, իր իրավունքը` որևէ մեկի արժանապատվությունը չվիրավորելու և թույլ չտալու որևէ մեկին ներխուժելու իր իրավասության տարածքները, ով էլ որ նա լինի` Թրամփը, Պուտինը կամ որևէ մեկ այլ երկրի առաջնորդ։
Նրանք անկախ զբաղեցրած իրենց աթոռից, ավելին չեն, քան մեզնից յուրաքանչյուրը, պարզապես պիտի քեզ Մարդ զգաս` հավասարը հավասարների մեջ, թագավոր` թագավորների մեջ...
Իսկ նիկոլը՞...
Մեկ էրդողանի ոտքերն է ընկնում, մեկ Ալիևի և մեկ էլ Թրամփի քղանցքը լիզում։
Եվ դա իրեն պատիվ է համարում։
Մարդ մի անգամ է ծնվում, մի անգամ, բա կյանքում գոնե մի անգամ թագավոր չլինե՞ս։
Մինչև ե՞րբ պիտի նիկոլ մնալ։
Վարչապետ էլ եղավ, բայց էդպես էլ Մարդ չդարձավ։
14.10.2025թ.
Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ