Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

Մենք ենք ու մեր նեռը

Մենք ենք ու մեր նեռը
20.10.2025 | 14:31

«Վա՜յ քեզ, երկի՛ր, որ թագավորդ մանուկ է, որ իշխաններդ վաղ առավոտից կերուխումի են (Ժողովող, 10։16)։

նեռ֊նիկոլի բոլոր ծամածռությունները, լպիրշությունը, տգիտությունը, հիստերիան, լաչառությունը, ցանցառ֊ցանցառ խոսելը, հեծանիվով զարմացնելը, փողոցներում քյաբաբ խփշտելը, իր կենցաղին վերաբերող տեսահոլովակներ ցուցադրելը և իր ողջ վարքն ու բարքը ցինիզմով ներկայացնելը, ամենայն մանրամասնությամբ մշակվել է իր տերերի՝ տիկնիկավարների կողմից։

«Մարդը պատիվ ուներ՝ չհասկացավ, հավասարվեց անբան անասուններին ու նմանվեց նրանց (Սաղմոս, 48:21)

Ինչպես մեր սբ․ Ներսես Շնորհալին է բնութագրել․ «Չարից բռնված հոգին կորցնում է իմացական բանականությունը»։

Ցավալին այն է, որ սանձարձակ վայելքներին տրվելը, պատվազուրկ լինելը, անբան կենդանիներին նմանվելը՝ անբանանալը կատարվում է նպատակամղված կերպով՝ ուղղորդված մեր ժողովրդի այն հատվածին, որոնք միայն բնազդներով առաջնորդվելով, համարում են, որ այդ կերպարը իրենց ծոցից է դուրս թռել, իրենք էլ իրենց այդպես կպահեին։ Դրա բոլոր խեղկատակություններն ու գործերը արժանացնում են հավանության և նրա իշխանիկների հետ միասին իրենց հոր արևով երդվելով քեֆ են անում` ժողովրդի մյուս հատվածի սգի մեջ լինելը լիովին արհամարհելով։ Իսկը՝ խնջույք ժանտախտի ժամանակ։

Նա բաժանեց ժողովրդին սևերի և սպիտակների, փոխադարձ ատելություն սերմանեց մարդկանց մեջ և իրեն հավանող զանգվածին կեղծ խաղաղության մասին խոստումներով՝ նրանց հոգիներում սերմանեց ծաղր, արհամարհանք ու անտարբերություն մեր պատմական, ազգային, բարոյական արժեքների նկատմամբ՝ ոտնահարելով ու պղծելով ամեն մի սրբություն։

«Եվ թեթևամտությամբ բժշկում են իմ ժողովրդի դստեր վերքը՝ ասելով. “Խաղաղությո՜ւն է, խաղաղությո՜ւն”. երբ խաղաղություն չկա (Երեմիա, 8։11)։

ԱՍՏԾՈՒ խոսքերը հենց այնպես չեն ասված և պատուհասը վրա կգա՝ անկախ այն բանից հավատում ենք դրան, թե ոչ։ Ինչպես ժամանակին չհասկացանք, թե ինչու մեզ հետ տեղի ունեցան եղեռնը, պատերազմները, երկրաշարժը, Արցախի հանձնումը և բազմաթիվ այլ կորուստներ ու կործանումներ։

Հին Կտակարանում շատ են նկարագրությունները, երբ երկրի իշխանները կամ թագավորները ժողովրդին գայթակղելով դրդում են մեղանչման, իսկ հետո թեև իրենք ապաշխարելով ներման են արժանանում ՏԻՐՈՋ կողմից, սակայն հենց ժողովուրդն է չարաչար պատժվում զանազան պատուհասներով։ Այժմ էլ օդում կախված է այն կանխազգացումը, որ առաջիկայում մեզ դաժան փորձություն է սպասվում` մեր անզուսպ քեֆչիության ու անհոգության համար։

«Եվ եթե քո սրտում ասես. «Ինչո՞ւ պատահեցին ինձ այս բաները», քո անօրենության շատությունից բացվեցին քո քղանցքները, բռնության ենթարկվեցին քո գարշապարները» (Երեմիա, 13:22)։

Իսկ մեր ժողովրդի մի ստվար հատվածի այլասերված էության նկարագիրը բացահայտվում է հետևյալ իրողությամբ։ Տարիներ առաջ՝ 2008 թ. ընտրությունների ժամանակ, հեռավոր ու սահմանամերձ գյուղերից մեկի բնակիչները ավտոբուսով եկել ու մասնակցում էին ԼՏՊ֊ի կազմակերպած կեղծ ընդդիմության հանրահավաքին, այն դեպքում, երբ մինչ այդ՝ տարիներ շարունակ, մասնակից էին այն ժամանակ գործող Տիգրան Կարապետիչի շոուներին, նրա արևով երդվում էին և խոստանում, որ նրան են ընտրելու, իսկ ընտրությունների ժամանակ իշխանությունների բաժանած 5000 դրամները վերցնելով, քվեարկել էին Սերժի օգտին ու այդքանից հետո էլ եկել ու միացել էին ընդդիմադիրներին։ Այդ ժողովուրդն էլ այսօր համակրում է իր գյուղի տարածքները թշնամուն հանձնող ազգադավին։ ԱՍՏՎԱԾ չճանաչող, փողը կուռքի տեղ պաշտող այդ ամբոխն էլ արժանանում է ամեն պատուհասի և դա է ՏԻՐՈՋ Արդարությունը։

«Այս չար ժողովրդը, որը չի ուզում ականջ դնել ԻՄ Խոսքերին, որը գնում է իր չար սրտի ցանկությամբ, ընթանում օտար աստվածների հետևից, որպեսզի ծառայի նրանց և երկրպագի. նա պիտի դառնա այդ փտած գօտու պես, որը ոչ մի բանի պիտանի չէ» (Երեմիա, 13:10)։

Այն անաստված ամբոխն ու իր առանձին ներկայացուցիչները, որոնք տարված են ինքնահավան սնապարծությամբ, դիվական հպարտությամբ և քաջնազարական դուխովությամբ, պատրաստ են ամեն ինչ զոհելու՝ միայն թե իրենց կենդանական հաճույքները բավարարեն, թշնամիների առջև ստորանան, քծնական ժպիտով խոնահվեն ու նսեմանան, իսկ սեփական տանը իրենց կդրսևորեն որպես խրոխտ ու տիրական, անհաշտ ու արյունարբու գազաններ։ Ահա դրանց մասին է Առաքյալը գրել այս տողերը․

«ՏԷՐԸ գիտե աստվածապաշտներին փրկել փորձությունից, իսկ անիրավներին պահել դատաստանի օրվա համար՝ տանջանքների մատնելու նրանց, մանավանդ մարմնի պիղծ ցանկությունների հետևից գնացողներին, ԱՍՏԾՈՒ Իշխանությունն արհամարհողներին, ինքնահավաններին, հանդուգններին, որոնք չեն վախենում երկնային փառավոր էակներին հայհոյելուց» (2 Պետրոս, 2:9-10)։

«Բայց այս մարդիկ, անբան անասունների նման (որոնք ի բնե որսի և մորթվելու համար են), հայհոյում են իրենց չիմացած բաների դեմ. և իրենց ապականության մեջ էլ պիտի կործանվեն տանջվելով՝ որպես վարձատրություն իրենց անիրավության (2 Պետրոս, 2:12)։

«Քանզի մեծախոս և սնոտի բաներ բարբառելով՝ անառակություններով, մարմնի ցանկություններով խաբում են նրանց, որոնք ստուգապես փախել էին մոլորության մեջ թափառողներից։

Սրանց ազատություն են խոստանում, մինչ իրենք ծառա են ապականությանը, քանի որ մարդ ինչից, որ հաղթվում է, նրան էլ ծառա է (2 Պետրոս, 2։18-19)։

Եվ մեր ժողովրդի վերոհիշյալ հատվածը հաղթվել է ստախոսությունից, խաբեբայությունից, փչանությունից, վախկոտությունից, ինքնահավանությունից, պոռոտախոսությունից, յալանչիությունից, որկրամոլությունից, ագահությունից, ստորաքարշությունից, անառակությունից, ի վերջո, փողից և անհավատությունից ու այս բոլորին էլ այժմ ծառայում է։ Իսկ սրանցից ձերբազատվելու միակ տարբերակը՝ դա ապաշխարությամբ դարձն է առ ԱՍՏՎԱԾ՝ մեր ՏԷՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ։

Աշոտ ՀՈՒՆԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 243

Մեկնաբանություններ