27.12.2024|
11:02
«Շատերը ժողովուրդն ու ամբոխը խառնում են իրար հետ,- գրում է Հովհաննես Թումանյանը, այնուհետև՝ շարունակում:- Սրանք իրար հակառակ բաներ են։ Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը՝ հիմար։ Ժողովուրդը ծանր է, ամբոխը՝ թեթև։ Ժողովուրդը մեծահոգի ու բարի է, ամբոխը՝ դյուրագրգիռ, վտանգավոր, չար։ Ժողովուրդն աշխատանք է սիրում, ամբոխը՝ թալան։ Ժողովուրդը խաղաղասեր է, ամբոխը՝ կռվարար։ Եվ ամբոխամիտ ու ամբոխավար մարդիկ երբեմն ամբոխի գլուխն անցնելով, որ մի շատ հեշտ բան է, տիրում են ժողովրդին ու նրան գցում զանազան կրակների ու կռիվների մեջ, որ նա չի էլ երազել։ Սովորաբար, կառավարություններից շատերին ամբոխն է պետք, բանաստեղծին՝ ժողովուրդը»։