«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Ծուղակից սպրդելու ոչ մի շանս չունի, բայց «վերջաբանի» ընտրութուն ունի

Ծուղակից սպրդելու ոչ մի շանս չունի, բայց «վերջաբանի» ընտրութուն ունի
21.03.2025 | 11:01

Նիկոլ Փաշինյանն «անհոգնել» ծվծվում է, թե պատրաստ է ստորագրել «խաղաղության համաձայնագիրը», բայց Ալիևը համառորեն արհամարհում է դա: Ինչո՞ւ և ինչի՞ կարող է դա բերել:

Ադրբեջանի ղեկավարը բազմիցս ասել է, որ Հայաստանի հետ ապագա խաղաղությունը ցանկանում է կնքել ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ հայ ժողովրդի հետ: Օրերս ուղղակիորեն հայտարարեց, որ չի վստահում Փաշինյանին ու նրա կառավարությանը, թեև հենց նրա հետ է բանակցել և ստիպել համաձայնել իր բոլոր պահանջներին: Այսինքն, Փաշինյանը, որպես կապիտուլացված ու կզած բանակցող, ընդունում է Ադրբեջանի բոլոր պահանջները, բայց դրանց կատարման պարտավորությունը պետք է ստանձնի հայ ժողովուրդը: Էստեղ են ասել. «ո՞վ փռշտա՝ ո՞վ գնա սանատորիա»:

Փաշինյանի ստորագրությամբ ոչ մի համաձայնագիր, պայմանագիր կամ թուղթ Ալիևին պետք չէ կամ էլ պետք է այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր երկրի մարտավարական խնդիրները լուծելու և նոր պահանջներ առաջադրելու համար: Իսկ ահա ռազմավարական խնդիրները կարելի է համարել լուծված, եթե դրա համար ստորագրեն Հայաստանի քաղաքացիները: Հենց դա է պատճառը, որ առաջ է բերում նոր Սահմանադրության ընդունումը, որը հնարավոր է բացառապես հանրաքվեի միջոցով:

Փաշինյանը հայտնվել է «ձիով շախի» տակ՝ իշխանությունը փրկելու համար գնալ այդ իշխանության հնարավոր կորստի ռիսկի և անցկացնել մի հանրաքվե, որի արդյունքները ոչ մի լավ բան չեն խոստանում: Բայց Ալիևի համար դա ոչ մի նշանակություն չունի, նրան պատերազմի առիթ է պետք և երկու դեպքում էլ՝ ստորագրումից հրաժարում կամ պարտություն՝ հանրաքվեի ժամանակ, դա կստանա, քանի դեռ իր «վիզավին» Փաշինյանն է:

Փաշինյանն այդ ծուղակից սպրդելու ոչ մի տեսական շանս չունի, բայց «վերջաբանի» ընտրութուն ունի՝ հեռանալ իշխանությունից ու հայտնվել Ադրբեջանի «ռոզիսկի» տակ կամ կառչել իշխանությունից, հրահրել հերթական պատերազմը և հայտնվել իր ասած «գնդակահարության պատի տակ»:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 3266

Մեկնաբանություններ