Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Եթե չի կանխվում՝ օրինականացվում է

Եթե չի կանխվում՝ օրինականացվում է
20.10.2017 | 07:57

Ապօրինի անտառահատումները Հայաստանում եղել և մնում են չլուծված խնդիր: Երեկ կառավարության նիստում վարչապետը ևս փաստեց, որ քրեական պատասխանատվության միջոցները չեն նպաստում դրանց կանխագելմանը. «Մյուս կողմից՝ վերջին տարիներին ավելի քան երեք անգամ նվազել են բնափայտի մթերման օրինական ծավալները»: Բնականաբար, նշվածից հետո եղան հատուկ հանձնարարականներ բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կողմերին:

Նկատենք, որ իրար հաջորդող կառավարությունները տարիներ շարունակ փորձել են լուծել այս խնդիրը, սակայն ապարդյուն: Գուցե ժամանակն է հասկանալու, թե ինչու սահմանված քրեական պատիժները գործնականում արդյունք չեն տալիս կամ աշխատում են միայն ապօրինի ծառահատողի դեմ: Եթե նկատենք, որ վերջին տարիներին նվազել են բնափայտի մթերման օրինական ծավալները, պետք է ենթադրել, որ ապօրինի ծառահատման «բիզնեսը» գլխավորում են ոչ շարքային քաղաքացիները, և եթե սահմանված օրենքները գործնականում կիրառվեին, ապա այս տարիների ընթացքում խնդիրը զգալիորեն նվազած կլիներ: Ի դեպ, որպես խնդրի լուծման հնարավոր տարբերակ, վարչապետն առաջարկեց տրամաբանության սահմաններում ազատականացնել անտառահատումները՝ միևնույն ժամանակ իրականացնելով կոշտ վերահսկողություն: Արդյո՞ք այս մոտեցումը կգործի, թե՞ ապօրինի ծառահատողների ձեռքերն ավելի կերկարեն:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3622

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ