Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Փոխատեղման առաջարկ

Փոխատեղման առաջարկ
12.02.2025 | 21:47

Քանի որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Վանաձորի համայնքապետարանի բնակարանային տնտեսության և համատիրությունների բաժնի պետ Արեն Անանյանը համագործակցում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, առաջարկում եմ մեկ ամսով իրականացնել պաշտոնների փոխատեղում: Վստահ եմ, որ այդ մեկ ամսվա ընթացքում Արեն Անանյանին կհաջողվի պետբյուջե վերադարձնել Սնուփ Դոգի չկայացած համերգի գումարները, պայմանով, որ այն չուղղվի Հայաստանում ծանրամարտի զարգացմանը:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 2748

Մեկնաբանություններ