Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Նիկոլ Փաշինյանի պրիմիտիվ պատկերացումները բնութագրում են իր թշվառ քաղաքականությունը

Նիկոլ Փաշինյանի պրիմիտիվ պատկերացումները բնութագրում են իր թշվառ քաղաքականությունը
21.04.2025 | 14:05

Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով, ամենաուժեղ հարվածը հասցրեց հայերի ազգային ինքնագիտակցությանը։ Նույնիսկ պատերազմից հետո շարունակում է այդ հարվածները և պնդում, թե առևտուրը, բաց սահմանները խաղաղություն կբերեն։ Հայաստանը տարիներ շարունակ ունեցել է ազգային նպատակներ, իսկ հիմա հայերին ձեռք են առնում, ծաղրում են` ազգային նպատակները բերել-մտցնելով առևտրի տիրույթ։

Իսկ մեկը հարցրե՞լ է Փաշինյանին` Թուրքիան և Ադրբեջանը ցանկանու՞մ են խաղաղություն։ Ինչպե՞ս է Ադրբեջանը ցանկանում խաղաղություն, երբ նույնիսկ ձեր պնդմամբ` ձեր իսկ ռազմագերիներին չի վերադարձնում։

Ինչպե՞ս է ցանկանում խաղաղություն, երբ Հայաստանի տարածքները հռչակում է իր պատմական տարածքներ։ Կամ Ադրբեջանն այդ ամենը ասում և անում է առանց Թուրքիայի համաձայնությա՞ն։ Նիկոլ Փաշինյանի պրիմիտիվ պատկերացումները բնութագրում են իր թշվառ քաղաքականությունը:

17-ը մարտի, 2021 թ.

Յակով ԿԵԴՄԻ

Քաղաքագետ, ՆԱՏԻՎ հատուկ ծառայության նախկին տնօրեն

Դիտվել է՝ 1900

Մեկնաբանություններ