Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Կան բաներ, որ պիտի այսօր անես, վաղը ուշ է լինում

Կան բաներ, որ պիտի այսօր անես, վաղը ուշ է լինում
21.07.2025 | 15:11

Երբ պատերազմից հետո առաջին անգամ գերագույն թուրքը պիտի գնար Եռաբլուր, առաջիններից էի, որ առաջարկեցի գիշերվանից գնալ այնտեղ, գիշերել այնտեղ, մարդկանց կանչել և առավոտյան թույլ չտալ, որպեսզի նա ոտք դնի Եռաբլուրի տարածք:

Շատերը սա այն ժամանակ համարեցին ծայրահեղականություն, արդյունքում՝ առավոտյան շատ քիչ մարդ կար, որ փորձեցին փակել նրա մուտքը, բայց չկարողացան:

Պարզապես հիշեցի, դառնությամբ հիշեցի, քանի որ մեր անհաջողությունների և պարտությունների շարքը սկսվեց հենց այդ օրվանից և հենց այդ բառերից՝ ծայրահեղականություն, այնինչ, սա լրիվ տրամաբանական էր և ամենատրամաբանականն էր: Մինչդեռ 2018-ից երկրում մի ծայրահեղական ուժ կա՝ ՔՊ-ն, որ նաև թշնամական է, և կան բազմաթիվ հանդուրժողականներ, համատեղությամբ նաև՝ ազգայնականներ:

Կան բաներ, որ պիտի այսօր անես, վաղը ուշ է լինում:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 6484

Մեկնաբանություններ