Միացյալ Նահանգների բանակի նախարար Դենիել Դրիսքոլը Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է ռուսական պատվիրակության հետ՝ քննարկելու ՈՒկրաինայում խաղաղություն հաստատելու նախագահ Թրամփի վերջին ծրագիրը։ Թրամփի վարչակազմի որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ խաղաղության համաձայնագրում կատարված փոփոխությունները, որոնք մշակվել են Ժնևում ամերիկյան և ուկրաինական բանակցողների հանդիպումների արդյունքում, կարող են հանգեցնել նրան, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերժի այն։               
 

Ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՜ր

Ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՜ր
13.01.2024 | 20:44

Չգրվեցին։ Գիրը չգրվեց, լալկվեց, չգրվեց․․․

Բառերը խամրեցին, ցավից մարեցին․

Չգրվեցին։ Խոսք չդարձան։

Միտքը պապանձվեց,

չարափառությունը հրավառվեց։

Կեցցե՛ հրավառությունը։

(Մեղա՜, Տե՛ր, մեղա՜ )։

Չգրվեցին։ Ինչե՜ր չգրվեցին

ու դեռ չեն գրվում․․․

Հազար-հազար երազ սպանվեց, մոխրացավ,

որ թշնամու երազը հրավառվի, ցնծա․․․

Կեցցե՛ հրավառությունը։

(Մեղա՜, Տե՛ր, մեղա՜ )։

Հողի շուրթը ճաքեց։ Ցավից ճաքեց․

էդքան անմեղ երազ իր գիրկը տվին,

թողին գնացին․․․

ՈՒ քանի երազ է թափառում անհույս․․․

Ի՞նչ են փնտրում անհույս երազները՝

չգիտեն։

(Ողորմի՛ր, Տե՛ր, ողորմի՜ր)։

Քանի՜ հարս չպտղեց․

քանիսի՞ պտուղը լույս աշխարհ չեկավ,

ո՛չ ծնունդ գրվեց, ո՛չ անուն դրվեց,

էլ ի՞նչը գրվեր․․․ Ոչինչ չգրվեց։

(Մեղա՜, Տե՛ր, մեղա՜ )։

Զուխրա ԵՐՎԱՆԴՅԱՆ

Գծանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 7531

Մեկնաբանություններ

ահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am