ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

«Այս կերպ պետությունը կփլուզվի ներսից՝ առանց հեղաշրջման ու արտաքին հարձակման»

«Այս կերպ պետությունը կփլուզվի ներսից՝ առանց հեղաշրջման ու արտաքին հարձակման»
17.09.2025 | 12:52

«Թշնամին» «ես»-ի սահմաններում է եւ ոչ մի այլ տեղ: Սա հայտնի միտք է։ Արդեն Իոսիպ Տիտոյի հիշողություններում անդրադարձել էի պետությունները քանդելու ձեւերին։ Հիմա ներկայացնեմ պետություններ քանդողների եւս 4 խումբ՝

1. «ՏԻՐԱԿԱԼՆԵՐ» - լիովին եւ ամբողջ հոգով հավատում են իրական ժողովրդավարությանը եւ ընտրում լավագույններին, բացառապես իրենց ընտանիքից, կուսակցությունից ու իրենց բոլոր հարեւաններից եւ համաքաղաքացիներից:

2. «ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՄՏԱԾՈՂՆԵՐ» - արժանավոր մասնագետներին հնարավորություն չեն տալիս կառավարման համակարգի աշխատանքներին մասնակցելու, ինչն հիասթափեցնում է արհեստավարժ մասնագետներին եւ հանգեցնում մասնագիտությունից, ապա երկրից հեռանալու որոշման:

3. «ԱԹՈՌԱՊԱՇՏՆԵՐ» - «ինձ, մեռնելուց հետո, թաղելու են իմ աթոռով» մտածողությամբ ապրողներ։ Այս տեսակը, ասելով` ես, նկատի ունի աթոռը, ասելով աթոռ՝ նկատի ունի իրեն: Նրանք երիտասարդ մասնագետներին դրսեւորման տեղ չեն թողնում։

4. «ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԸՆՏՐՈՂՆԵՐ» - հանուն իրենց «ես»-ի քծնող կամակատարներին ճանապարհ տալով, սահմանափակում են նախաձեռնող եւ արհեստավարժ կադրերի առաջխաղացումը։

ՀԶՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՊԵՏՔ Է ՀԻՄՆԱՎՈՐԱՊԵՍ ԲԱՐԵՓՈԽԵԼ ԵՐԿՈՒ ՀԱՄԱԿԱՐԳ՝

Ա - ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ. Ներկայումս, համաձայն ՀՀ Սահմանադրության, անցկացվում են երկու կարեւոր ընտրություններ՝ խորհրդարանական ու համայնքային։ Երկուսն էլ լուրջ կատարելագործման կարիք ունեն: Բացակայող ամենակարեւոր գործոններից են իրական կուսակցությունները եւ ռացիոնալ քվեարկությունը։ Ներկայում հայաստանյան կուսակցությունները նույնական են իրենց ղեկավարի հետ, իսկ ընտրազանգվածը սովոր է քվեարկել իռացիոնալ եւ հուզական մղումներով՝ առանց կոնկրետ ծրագրերով հետաքրքրվելու։ Այսպիսով ընտրություններից հետո իշխանությունը հաշվետու չի լինում ժողովրդին:

Բ - ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ. Համակարգ, ըստ որի, նշանակվում են երկրի հազարավոր գլխավոր պետական ծառայողները, այդ թվում՝ ուժային կառույցների պետերի տեղակալներ, մարզպետներ, դեսպաններ եւ նախարարներ ու փոխնախարարներ, ինչպես նաեւ խոշոր պետական ձեռնարկությունների ղեկավարներ եւ այլն: Այս համակարգը մեծապես կոռումպացված է, մինչդեռ հարկ է պետական կադրային քաղաքականությունը վարել առաջնորդվելով մասնագետների արհեստավարժությամբ։

Պետության կայացման գործում շատ կարեւոր դերակատարում ունեն նաեւ լրատվամիջոցները, որոնց հետո կանդրադառնանք։

Հիմա եւս մեկ անգամ կարդանք Հարավսլավիայի նախագահ Իոսիպ Տիտոի հուշի վերջին նախադասությունը՝ «Այս կերպ պետությունը կփլուզվի ներսից ՝ առանց հեղաշրջման ու արտաքին հարձակման»:

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 244

Մեկնաբանություններ