Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

Ընտրազանգվածին օգտագործելուց հետո նետում են «չուլան»

Ընտրազանգվածին օգտագործելուց հետո նետում են «չուլան»
22.04.2025 | 12:03

Հայաստանը վերջին տարիներին դարձել է դիլետանտների կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ իրականացվող փորձարկումների լաբորատորիա կամ փորձադաշտ:

Իշխանությունների, քաղաքական խմբերի, հայհոյիչ «գործիչների» բարոյա-հոգեբանական, սոցիալական, անվտանգային, իրավական խնդիրների կասկածելի փորձարկումների վայր:

Եվրոպական, ամերիկյան, թուրքական, ռուսական և տեղական «կուստարնի» արտադրության՝ որպես կանոն թաղային հեղինակություններով համեմված ուժերի կողմից;

Պրոֆեսիոնալներից սկսած, մինչև ցոգոլային, մուտացված և քաղաքական մոլախոտ դարձած գործիչներ և քաղաքական ուժեր...

Եվ որպես կանոն փորձաքննության էակ դարձած ՀՀ քաղաքացիները նախընտրական ժամանակաշջանում ձևախեղվում են և դառնում գերդյուրահավատ, նյութական փշրանքների, կտերի պատրաստակամ ու անինքնասեր, ողորմության սիրահար:

Եվ չգիտես ինչու, բոլոր քաղաքական ուժերն իրենց խոստումները մոռանում են և ընտրազանգվածին օգտագործելուց հետո դեն նետում:

Անպետք իրի նման նետում աղբանոց, կամ լավագույն դեպքում «չուլան», «պադվալ» կամ «գարաժ»՝ մինչև հաջորդ ընտրություններ...

Եվ ա լյա նիկոլավարի խնդմնդում. «խվա՜յ, խվա՜յ, հասնում ա ձեզ...»:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 6711

Մեկնաբանություններ