Աշխատանքային միգրանտները պետք է մնան Ռուսաստանում՝ խստորեն պահպանելով իրենց աշխատանքային պայմանագրերի պայմանները, իսկ աշխատանքն ավարտելուց հետո լքեն երկիրը՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ըստ նրա՝ այդ միջոցառումը կօգնի կանխել բախումները և մեղմել հասարակության մեջ լարվածությունը։               
 

Արտաքին ներխուժման վտանգը լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանն է իշխանության

Արտաքին ներխուժման վտանգը լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանն է իշխանության
23.10.2025 | 14:34

Դեռ Օնիկ Գասպարյանի և մյուս գեներալների ու հրամանատարների հայտնի հայտարարության օրերին Թուրքիան ու Ադրբեջանը հայտարարեցին, որ Հայաստանում ապակայունացման փորձ թուլ չեն տա: Այսինքն, դեռ այն ժամանակ, երբ շատ թարմ էին 44-օրյա պատերազմի վերքերը, դեռ տղաների արյունը չէր չորացել մարտադաշտերում, դեռ նրանց մարմինները հոշոտում էին վայրի գազանները, Թուրքիան ու Ադրբեջանը պատրաստակամ էին պահել և պաշտպանել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: Նրանք արդեն գիտեին, որ Նիկոլն իրենցն է մարմնով ու հոգով, և իրենց բոլոր պահանջները կատարվելու են:

Հիմա հայ ժողովուրդը դուրս է եկել պարտության «նոկդաունից», և իրենց Նիկոլի իշխանությունը լրջագույն վտանգի տակ է: Հայաստանի ներքին գործերին միջամտելու համար նրանց նվազագույն առիթ է հարկավոր, և այդ առիթը Նիկոլը տալիս է վերջին ամիսների ընթացքում՝ եպիսկոպոսների ու ակտիվիստների ձերբակալություններ՝ ահաբեկչական ու իշխանազավթման հատկանիշների հոդվածներով, Սամվել Կարապետյանի ձերբակալություն, փաստաբանների ձերբակալություններ, Փարաքարի համայնքապետի սպանություն ու Գյումրու քաղաքապետի ձերբակալություն: Հիմա էլ Հովհաննավանքում մի ինչ-որ «աբիժնիկի» կողմից պատարագի մատուցումը կարող է լինել այն կայծը, որ կբերի քաղաքացիական անհնազանդությունների ալիքի, որն էլ կօգտագործեն Թուրքիան ու Ադրբեջանը՝ Հայաստանի նկատմամբ արտաքին ինտերվենցիա սկսելու համար: Նրանք Փաշինյանի հետ արդեն հող են նախապատրաստել, որպեսզի Հայաստանում ցանկացած ընդդիմադիր շարժում կամ ընդվզում ներկայացնեն որպես ռևանշիզմ, ահաբեկչություն և ֆաշիզմի դրսևորում:

Սակայն կարևոր է հասկանալ և ըմբռնել մի կարևոր բան. արտաքին ներխուժման վտանգը լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանն է իշխանության: Ինչքան էլ նա մատնացույց անի, թե հիմա խաղաղություն է, Ադրբեջանի տարածքով Ղազախստանից հացահատիկ ենք ներկրում, «միջանցք» բառը մեզ չի վերաբերվում և այլն, միևնույն է՝ վտանգը կա: Բայց դա կիրագործվի միմիայն Փաշինյանի թույլտվությամբ, երբ նա զգա, որ ժողովրդի վստահությունն այլևս չի վայելում, չի կարողանում վերահսկել իրավիճակը և վերարտադրվել: Պատերազմ բերողն էլ է Նիկոլ Փաշինյանը, եթե փորձի վերարտադրվել, պատերազմից հեռացնողն էլ է Փաշինյանը, եթե ինքնակամ հեռանա իշխանությունից: Բայց նա հեռացողը չէ:

Հիմա հենց այդ իրավիճակն է:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 433

Մեկնաբանություններ