Վրաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 28-30-ը։ «Մենք խորապես մտահոգված ենք «քաղաքացիական հասարակության» անվան տակ այն անհատներին լիագումար նիստին հրավիրելու որոշմամբ, որոնք աջակցել են Վրաստանում կառավարությունը տապալելու վերջին փորձին»,- ասել է Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին:               
 

Ծառուկյանն ավելի քան կոմպրոմիսային է

Ծառուկյանն ավելի քան կոմպրոմիսային է
30.10.2014 | 16:28

Գագիկ Ծառուկյանը հարցազրույց է տվել, խոսել է եռյակի հանրահավաքներից, երկրի սոցիալական ու տնտեսական վիճակից, փոքր բիզնեսից, գյուղացու անմխիթար կացությունից: «Ես հետդարձի ճանապարհ չունեմ: Ես գնալու եմ այնքան, մինչև Հայաստանում իրավիճակը փոխվի: Մինչև մարդկանց խնդիրները սկսեն լուծվել, մինչև տնտեսությունը սկսի վերականգնվել, մինչև Հայաստանը նորից սկսի շնչել»,- ասել է Ծառուկյանը:
ԲՀԿ ղեկավարը ակնարկ անգամ չի արել երկրում ժողովրդավարական արժեքների հաստատման, դատական համակարգի անկատար աշխատանքի, քաղբանտարկյալների առկայության, իրավապահ մարմինների կողմից քաղաքական ու քաղաքացիական հավաքների ճնշման, խոսքի ազատության և նման այլ հարցերի մասին: Գագիկ Ծառուկյանը չի խոսել երկրում առկա տարաբնույթ անարդարությունների մասին, չի խոսել ՄՄ-ի և ԵԱՏՄ-ի մասին, չի նշել, թե իր կարծիքով Հայաստանը զարգացման ինչ ուղի պիտի բռնի առհասարակ: Հարցազրույցից, որն արված է հասարակության համար որոշ հարցեր պարզաբանելու նպատակով, պարզ է դառնում, որ Ծառուկյանը տնտեսական փոփոխությունների հարց է դնում, ոչ թե քաղաքական պայքար տանում: Ծառուկյանը խոսում է տնտեսական վիճակի մասին՝ առանց անդրադառնալու, որ տնտեսական խնդիրները մեծապես կախված են երկրում տարվող քաղաքականությունից: Օրինակ, ժողովրդավարության առկայության պարագայում կբացառվեր մենաշնորհային քաղաքականությունը տնտեսության մեջ:
Այսով հանդերձ դժվար է ասել, որ Ծառուկյանի սկսած շարժումը կվերածվի՞ գաղափարական հզոր շարժման, թե՞ կմնա որպես մի զանգված, որը հայտնվում է հրապարակում, երբ գրպանում հինգ հազար դրամ ունի: Համենայն դեպս, Ծառուկյանն իր ոչիշխանական գործունեությամբ այս պահին գոնե նվազ խոցելի է, և առավել, այսպես ասած, կոմպրոմիսային: Նույնիսկ այն պարագայում, երբ նա ասում է, թե ինքը «հետդարձի ճանապարհ» չունի: Ինչ խոսք, սա ի՛ր ընտրությունն է, որին կարծես համաձայն են եռյակի մյուս երկու ուժերը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 19952

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ