«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

ԱՄՆ-ը պրոֆեսիոնալ քիլեր է փնտրում

ԱՄՆ-ը պրոֆեսիոնալ քիլեր է փնտրում
08.08.2025 | 19:46

Միացյալ Նահանգներն ավելացրել է պարգևավճարը, մինչև 50 միլիոն դոլար, այն ինֆորմացիայի համար, որը կբերի Վենեսուելայի նախագահ Մադուրոյի կալանքին: Առաջին հայացքից սա հոգեկան հիվանդի հայտարարություն է. Մադուրոյի տեղը բոլորը գիտեն՝ Կարակաս, նախագահի նստավայր, և յուրաքանչյուր ոք կարող է դա հայտնել և, բնականաբար, պարգևավճար չստանալ: Եթե այդպես է, ինչո՞ւ են ամերիկացիք գժություն անում:

Ամերիկացիք գժություն անում են, բայց գիժ չեն: Բանն այն է, որ միշտ պետք է հիշել՝ Միացյալ Նահանգները հանցագործ պետություն է և բանդիտների երկիր: Եվ այդ 50 միլիոնն ամենևին նշանակված չէ Մադուրոյի գտնվելու վայրի կամ այլ փաստի մասին ինֆորմացիայի համար, որը կօգնի նրա կալանավորմանը: Այդ 50 միլիոնը պարզապես առաջարկ է միջազգային մակարդակի քիլերներին և նարկոկարտելների զինյալներին, այն է՝ սպանեք Մադուրոյին և ստացեք մեզնից օրինական 50 միլիոն:

Իսկ այն, որ ամերիկացիք պատրաստ են սպանել Մադուրոյին, գաղտնիք չէ՝ դա ընդամենը ամերիկյան քաղաքական ավանդույթ է: Միացյալ Նահանգները միշտ դիմում են քաղաքական սպանությունների, եթե այլ կերպ չեն կարող ազատվել անհարմար անհատականությունից: Մադուրոյի նախորդը՝ ՈՒգո Չավեսն էլ սպանվեց ամերիկյան բժշկական միջամտության շնորհիվ, երբ այլ հնարավորություն չէր մնացել նրանից ազատվելու: Էլ չթվարկեմ Կաստրոյի, Խոմեյնիի և այլ առաջնորդների հանդեպ կատարված մահափորձերը:

Ինչևէ, Նիկոլաս Մադուրոն պետք է քաջ գիտակցի, որ 50 միլիոնի համար Լատինական Ամերիկայի կարտելները լրջորեն կզբաղվեն նրա ապրել-չապրելով: Եվ պետք է լուրջ անվտանգային միջոցներ ու միջոցառումներ ձեռնարկի:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2178

Մեկնաբանություններ