ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Որդնած կորիզով առողջ ծառ և պտուղ աճեցնելն անհնար է

Որդնած կորիզով առողջ ծառ և պտուղ աճեցնելն անհնար է
31.01.2025 | 10:45

Կարդում եմ որոշ քաղաքագետ-տնտեսագետ-փորձագետների կոչերն ու խորհուրդները՝ համախմբվելու, միավորվելու տարատեսակ գործիքակազմեր առաջարկելու շուրջ և հիշում եմ ինձ 4-5 տարի առաջ՝ ինչպես էի նույն ոգևորությամբ ջանում ստանալ այն կորիզը, որը կվերաճի առողջ և ամուր ծառի և կուժեղացնի մեզ իր պտուղներով, հանրությանը կոգեպնդի, կկոնսոլիդացնի, հզոր ՄԵՆՔ կդարձնի այս չարիքի դեմ, ու մենք կկարողանանք ազատագրել մեր երկրի իշխանությունը: Իմ բոլոր ջանքերը իզուր էին, եղավ հակառակը, քանի որ սխալվել էի իմ հաշվարկներում. անհամախմբելին չի համախմբվում, տարբեր նպատակներ հետապնդող մարդիկ չեն միաբանվում մեկ գաղափարի շուրջ:

Ընկերներ, դուք նորից չեք կարողանում որսալ ժամանակի պահանջն ու իրադարձությունների դինամիկան, ռեալիաների փոփոխությունը: Բացարձակ չեմ ուզում ձեզ հիասթափեցնել, ոչ էլ թերագնահատել ձեր գիտելիքը, բայց չեմ էլ ուզում տեսնել, թե դուք ինչպես եք 4 տարի ևս ծախսում՝ որսալու այն, ինչը պիտի որսայիք ԱՅՍՕՐ, մի պարզ պատճառով՝ մենք իսկապես չունենք այդ 4 տարին, մենք չունեինք նաև անցած 4 տարիները և վատնեցինք դրանք՝ խլելով մեր երեխաների ապագայից:

Ասածս ինչ է՝ որդնած կորիզով առողջ ծառ և պտուղ աճեցնելն անհնար է, իսկ եթե կարծում եք, որ կբուժեք այն, ապա նորից եք սխալվում. փորձը ցույց է տալիս, որ որդնած պտուղներն են վարակում առողջներին, իսկ հակառակ պրոցեսը դեռ հայտնի չէ գիտությանը: Հեռացրեք ձեզնից «որդնած» մարդկանց, մաքրեք ձեր չորսբոլորը, ապա ջանք ու եռանդ դրեք, եթե իսկապես ցանկանում եք երկիրը դուրս բերել այս վիճակից, և մի տրվեք ոչ մեկի ճահճացած գաղափարներին, թե՝ «չեք կարող» կամ «չեք կարողանա»: Կարո՛ղ եք:

Հ.Գ. Ժամանակից առաջ գնացողն է հաղթում, հակառակը դեռ հայտնի չէ պատմությանը:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 4403

Մեկնաբանություններ