ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Մենք` հայերս, որպես հավաքականություն, շատ նմանություններ ունենք ճապոնական սամուրայների հետ

Մենք` հայերս, որպես հավաքականություն, շատ նմանություններ ունենք ճապոնական սամուրայների հետ
18.08.2025 | 12:31

Մեզ համար միշտ կարեւոր են եղել պատիվը, արժանապատվությունը, հավատարմությունը:

Պատահական չէ, որ աշխարհի բոլոր հզոր տիրակալները միշտ ձգտել են անձնական գվարդիաներում ունենալ հայ մարտիկներ։

Նրանց նման, մենք էլ մեր գոյության ամբողջ ընթացքում ստիպված ենք պայքարել, կռվել ու կռվելով հաստատել մեր գոյության իրավունքը։

Ի տարբերություն ճապոնացիների, մեր բախտը չի բերել, որպեսզի մենք էլ ծով ունենանք։ Ծովը նման է հույսի, նման է ազատության փարոսի։

Ճակատագրական պահին, երբ հոգնել ես, երբ ուժերդ թուլացել են և թիկունքդ բաց է, նահանջում ես դեպի ծով, թիկունքդ տալիս ես ծովին, ալիքներից սնվում ես հույսով ու սկսում հարձակվել:

Ծովը նաև սնունդ է, կերակրող հոր նման, որը սնում է մայր հողը:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3013

Մեկնաբանություններ