Ռուսաստանը կարող է հրաժարվել Ադրբեջանից ինքնաթիռներ և գնացքներ ընդունելուց, եթե ռուսական քաղաքները «անվանափոխելու» պրակտիկան լայն տարածում գտնի հանրապետությունում՝ հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքը ՏԱՍՍ-ի հոդվածում «Ստեփանակերտ» անվանման օգտագործմանը։               
 

Հոսանքին հակառակ

Հոսանքին հակառակ
07.05.2025 | 00:00
Նա, ով թիավարելիս Ինձ է ապավինում, չի դադարեցնի թիավարելը` ենթարկելով իրեն հորձանքի քմայքին:
Ոչ, ճանապարհը, որ մի անգամ արդեն ցույց եմ տվել` ավելի շուտ հոսանքին հակառակ է ընկած, հաղթելու համար պետք է լարեք ձեր բոլոր ուժերը:
Երբ դժվարությունների հանդիպեք, ջանացեք հաղթահարել անձնական ճիգերով: Ինձնից ուրախություն և ուժ ստացեք և դրեք մշտապես ձեր բոլոր արածների մեջ:
Իմ աշակերտները պատրաստի ձկներ չգտան ծովեզերքին` ուռկաններիմեջ: Ես մարդկանց ջանքերը վերցնում և օրհնում եմ:
Ես մարդկանց ջանքերի կարիքն ունեմ, իսկ նրանք կարիք ունեն Իմ օրհնության:
Այսօրինակ ընկերակցությունն է հաջողություն բերում:
Դիտվել է՝ 2085

Մեկնաբանություններ