Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

Ի՞նչ թակարդ է հյուսում ԱՄՆ-ը ՀՀ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի շուրջ

Ի՞նչ թակարդ է հյուսում ԱՄՆ-ը ՀՀ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի շուրջ
22.07.2023 | 20:51

Վերևի նկարում ուկրաինացի ժողովրդի դահիճ, ԱՄՆ ԶՈՒ միավորված շտաբների պետերի նախագահ, գեներալ Մարկ Միլլիին է և ուկրաինացիներին հանուն ԱՄՆ շահերի Ռուսաստանի դեմ զոհելու գլխավոր դերակատարներից մեկը` ուկրաինական ռեժիմի ԶՈՒ գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։

ԱՄՆ գեներալ Մարկ Միլլին և Վալերի Զալուժնին տասնյակ հազարավոր ուկրաինացիների են զոհաբերում Ռուսաստանի դեմ պատերազմում։ Այս երկուսի համար ուկրաինացի ժողովուրդը ԱՄՆ շահերի համար զոհաբերվող նյութ է։

Այդ երկուսը պարբերաբար հանդիպում և քննարկում են ուկրաինացիներին հնարավորինս շատ զոհաբերելու համար անհրաժեշտ քայլերը։

Ներքևի նկարում նույն ԱՄՆ գեներալ Մարկ Միլլին է և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Հանդիպումը տեղի է ունեցել 2023 թ. հուլիսի 19-ին ԱՄՆ-ում։

Եթե ԱՄՆ գեներալ Մարկ Միլլին իրականություն է դարձնում ուկրաինացիների զոհաբերությունը Ռուսաստանի դեմ պատերազմում, ապա ինչու՞ նույն ծրագիրը չիրականացնել նաև հայերի նկատմամբ։ Ռուսաստանի դեմ պատերազմում հայերին զոհաբերելու ծրագրի առաջին քայլը ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելն է։

Եվ քանի որ ԱՄՆ ռազմաքաղաքական ղեկավարությունը սիմվոլիզմին բավականին մեծ տեղ է տալիս, ապա ինչու՞ այդ հրեշավոր ծրագիրը չփորձել իրականացնել, ինչպես ռուսերեն ասում են` «в темную» օգտագործելով Ռուսաստանում գերազանց ռազմական կրթություն ստացած, Արցախում ծնված Էդվարդ Ասրյանին։

Ի՞նչ վատ սիմվոլիզմ է։

Այստեղ մնում է միայն հասկանալ, թե ի՛նչ թակարդ է հյուսում ԱՄՆ-ը ՀՀ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի շուրջ և ե՞րբ այդ թակարդն այնքան կփակվի, որ հետդարձի ճանապարհ էլ չի լինի։

Իսկ եթե Էդվարդ Ասրյանը մտածում է, որ ինքն այնքան խորագետ է, որ կկարողանա խուսափել ամերիկյան թակարդն ընկնելուց, ապա թող այդքան ինքնավստահ չլինի։

Անգլոսաքսերն ամբողջ ժողովուրդների են կարողանում թակարդը գցել և զոհաբերել։

Մեկ հայ գեներալի նկատմամբ դա անելն իրենց համար խնդիր չի։

Հայկ ԱՅՎԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 19231

Մեկնաբանություններ