Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրոպական միության հետ մերձեցմանն ուղղված քայլերն ու որոշումները հանգեցնում են հանրապետությունում հասարակության պառակտմանը, ինչը հղի է մեծ խնդիրներով՝ իր X ալիքում գրել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: «Բազմաթիվ երկրներում հենց դրանից են սկսվել մեծ խնդիրները»,- ընդգծել է նա։               
 

Ասում են…

Ասում են…
26.04.2025 | 10:00

Եթե չլիներ մեր չարամիտ միջամտությունը, ապա հայերի բացարձակ մեծամասնությունը, ըստ Սան Ստեֆանոյի պայմանագրի, հայտնվելու էր Ռուսաստանի պաշտպանության ներքո։ Հայաստանը զոհաբերվեց մեր կողմից կանգնեցված հաղթական զոհասեղանի վրա։ Բրիտանական կայսրության գործողություններն անխուսափելիորեն հանգեցրին 1895, 1897 թվականների, 1909 թվականի հայերի ջարդերին և, որ ամենասարսափելին է, 1915 թվականի հայոց ցեղասպանությանը։

Դեյվիդ Լլոյդ Ջորջ

Մեծ Բրիտանիայի վարչապետ՝ 1916-1922 թթ.

Դիտվել է՝ 418393

Մեկնաբանություններ