ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Առաջիկա օրերին հանրապետությունում կիշխի անկայուն եղանակը

Առաջիկա օրերին հանրապետությունում կիշխի անկայուն եղանակը
06.06.2012 | 06:21

Հունիսի 7-10-ին հանրապետության հյուսիսային շրջաններում` գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրև և ամպրոպ, որի ժամանակ նաև 15-20 մ/վրկ քամու ուժգնացում: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին հարավարևելյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 7-ին կբարձրանա` 1-2, 8-9-ին կնվազի 3-4 աստիճանով:
Ըստ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների, վերոնշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում և Վայոց ձորի լեռներում կտատանվի գիշերը` +4 +8, ցերեկը` +17 +22, ցածրադիր մասերում գիշերը՝ +13 +18, ցերեկը՝ +29 +32, Լոռիում` գիշերը՝ +8 +13, ցերեկը` +18 +23, Տավուշում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +22 +27, Արարատյան դաշտում և Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +13 +18, ցերեկը՝ +29 +32, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +26 +29, նախալեռներում գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +19 + 24, և Արցախում գիշերը` +12 +16, ցերեկը` +22 +26 աստիճանի սահմաններում: Այդ օրերին արեգակի գումարային ակտիվությունը կլինի ցածր, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը` նորմայի սահմաններում, իսկ գեոմագնիսական դաշտի վիճակը՝ անկայուն: Օդի հարաբերական խոնավությունը կտատանվի 40-80 տոկոսի սահմաններում:

Երևանում հունիսի 7-10-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանը գիշերը՝ +13 +15, ցերեկը՝ +29 +31, երեկոյան կողմ` +26 +28 աստիճան: Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը մայրաքաղաքում կլինի 17 միկրոռենտգեն/ժամ:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 6854

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ