Լոս Անջելեսում արդեն երրորդ օրն է՝ շարունակվում են անօրինական ներգաղթյալների զանգվածային ձերբակալությունների դեմ բողոքի ցույցերը: Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալը ցույցերն անվանել է անկարգություն և քննադատել է Լոս Անջելեսի ոստիկանության դիրքորոշումը, որի ղեկավարը հայտարարել է, որ հրաժարվել է մասնակցել ներգաղթյալների զանգվածային արտաքսումներին: Թրամփը, շրջանցելով նահանգապետին, հրամայել է 2 հազար ազգային գվարդիական ուղարկել անկարգությունների դեմ պայքարելու համար։               
 

«Կառավարությունը մնացել է նույն դասարանում»

«Կառավարությունը մնացել է նույն դասարանում»
14.11.2012 | 16:50

«Սա տարեկետման բյուջե է, այսինքն կառավարությունը վատ է սովորել, վատ է աշխատել, մնացել է նույն դասարանում»,-խորհրդարանում պետբյուջեի հերթական քննարկման ժամանակ հայտարարեց դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը: Մեկ այլ ընդդիմադիր էլ` Հրանտ Բագրատյանը, նեղսրտեց, թե ինչու կառավարությունը իրենց քառասուն առաջարկներից ոչ մեկը հաշվի չի առել, հետո էլ նշեց բյուջեի թերությունները: «Մեզ մոտ հարստությունն այնքան է կենտրոնացված, որ հարուստ մարդը, չհոգալով բյուջետայաին ոլորտի աշխատավարձի և կենսաթոշակի մասին, կրճատում է սպառումը հանրապետությունում, ինչը հանգեցնում է կապիտալի արտահանման: Մենք ստացել ենք Դոյլի էֆեկտը` լինելով աղքատ, ավելի փող ենք տալիս»,-նկատեց ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչը:

Սամվել Նիկոյանն էլ անդրադարձավ այս բյուջեի քննարկումների առանձնահատկություններին` փաստելով, որ նախորդ տարիների հռետորիկան պահպանվել է, նկատվում է մասնագիտական ագրեսիա, որը փաստերն ու իրողությունները ձևափոխում է: Այս ամենը, ըստ պատգամավորի, պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ քննարկումները տեղի են ունենում նախընտրական ժամանակահատվածում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3224

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ