ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

ԱԺ-ում «ցխկվելը» սովորություն է դառնում

ԱԺ-ում «ցխկվելը» սովորություն է դառնում
07.12.2012 | 18:53

«Ինձ համար Գագիկ Ծառուկյանը կերպավորում է օլիգարխ հասկացողությունը: Բետոնաշաղախողի հոգեկերտվածքով օլիգարխները, չեմ կարծում, որ կարող են որպես հավաքական թեկնածու հանդես գալ»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով Ծառուկյանի հնարավոր առաջադրմանը, ասել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանին էլ զայրացրել է լրագրողներ այն համեմատությունը, թե Գագիկ Ծառուկյանի պես ժամանակին Արթուր Բաղդասարյանն էր մեր «կեղտոտ սպիտակեղենը» դրսում ի ցույց դնում: «Ես սա վստահ ասում եմ շիտակ, բոլորի դեմքերին նայելով, առանց գլուխս կախելու: Հաճախ ես լրագրողներին ասում էի, որ ցխկվում, տրաքվում են ՕԵԿ-ից և Արթուր Բաղդասարյանից»,- ասել է պատգամավորը: Խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ հավելել է. «Բա որ թեկնածու ունենայինք, ո՜նց էր տժժալու էս դաշտը»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3410

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ