ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Դաշնակցությունը չմիացավ համընդհանուր պայքարի մեր կոչին»

«Դաշնակցությունը չմիացավ համընդհանուր պայքարի մեր կոչին»
23.09.2013 | 18:08

Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ի ընտրությունները «բաժանվել են» սևի ու սպիտակի, այլ խոսքով՝ իշխանության և ընդդիմության միջև: Իշխանությունը` ՀՀԿ-ն, ներկայանում է Արմեն Կարապետյանի «դեմքով», ընդդիմադիր «Ժառանգությունը»՝ Սամվել Հայրապետյանի: ՀԱԿ-ն արդեն հայտարարել է, որ սատարում է «Ժառանգության» թեկնածուին, սակայն իրեն ընդդիմություն համարող ՀՅԴ-ն կոչ է արել իր համակիրներին ոչ մեկին չաջակցել: Ինչպե՞ս է այս փաստը մեկնաբանում «Ժառանգության» փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:

-Եթե հետևենք ՀՅԴ-ի տրամաբանությանը, իրենց խմբակցությունը ԱԺ-ում ևս անելիք չունի, քանի որ հինգ հոգով կայացված որոշումների վրա ոչ մի ազդեցություն չեն ունենում: Ինչպես մեկ մանդատը ոչինչ չի որոշում, այդպես էլ՝ հինգը: Եթե իրենք կարծում են, թե սրանով ընտրությունը լեգիտիմացվում է, այդ տրամաբանությամբ էլ ՀՅԴ-ն և մնացած խմբակցությունները պետք է իրենց մանդատները վայր դնեին, քանի որ ԱԺ ընտրությունները լեգիտիմացրել են: Այսինքն, նման տրամաբանությունը բացարձակ ընդունելի չէ: Չեմ կարծում, որ մեկ կամ հինգ մանդատը պետք չէ, որովհետև նույնիսկ մեկ մանդատը գոնե հարցեր բարձրաձայնելու տեսանկյունից հասարակության համար օգտակար է: Ավելի ճիշտ կլիներ, եթե ընդդիմությունը ընդդիմության թեկնածուին պաշտպաներ, ինչպես ՀԱԿ-ը վարվեց: Սա է ընդդիմության ճիշտ վարվեցողությունը: Եթե տվյալ ընդդիմադիր կուսակցությունից թեկնածու չկա, առնվազն պետք է պաշտպանել այլ ընդդիմադիր թեկնածուի:
-«Ժառանգությունը» հետագայում ՀՅԴ-ին կդիտարկի՞ որպես ընդդիմադիր ուժ և համագործակցության ձեռք կմեկնի՞:
-Հետագայի մասին այսօր խոսելը ճիշտ չէ, որովհետև դա կոնկրետ գործընթացներից է կախված: Օրինակ, նրանք նախագահական ընտրություններից առաջ «յոթ կետի» մասին խոսեցին, և ով էլ ընդուներ այդ պահանջները, կպաշտպանեին նրան: Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցեց նրանց քննարկմանը, նշեց, որ ընդունում է դրանք, սակայն իրենք չսատարեցին Հովհաննիսյանին: Հիմա չեմ կարող ասել, թե հետագայում ՀՅԴ-ն ինչպիսի վարքագիծ կդրսևորի:
-Հիմա ՀՅԴ-ն արտագաղթի կանխարգելման ծրագիր է մշակել, կմիանա՞ք դրան:
-Որևէ մեկին միանալու խնդիր չկա, որովհետև վաղուց ենք ասում, որ բոլորս միասին պետք է պայքարենք, բայց դաշնակցությունը չմիացավ համընդհանուր պայքարի մեր կոչին: Այս ծրագրի մասին էլ պիտի ասեմ, որ դա նոր բան չէ, այդ մասին մենք վաղուց ենք խոսել: Ըստ էության, իշխանափոխության խնդիր է դրված, քանի որ, առանց դրա, այդ կետերն իրագործելն անհնար է: Հիմա իրենք իշխանափոխություն ցանկանո՞ւմ են, թե՞ ոչ: Հաշվի առնելով Վահան Հովհաննիսյանի կարգավիճակը, ես չգիտեմ՝ իրենք վերջնականապես ինչ են ուզում: Կարո՞ղ է այդ ծրագիրը մշակել են, բայց չեն ուզում կյանքի կոչել, ինչպես «յոթ կետերի» պարագայում: Հիմա խոսվում է դեսպանների, ՎՊ-ի դաշնակցական նախագահի մասին, այնպես որ դժվար է ասել, թե հետագայում ՀՅԴ-ն ինչպիսի դիրքորոշում կունենա:


Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1726

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ