ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Չկա մի միություն, որ քո փոխարեն քո երկրում «մաքրություն» անի

Չկա մի միություն, որ քո փոխարեն քո երկրում «մաքրություն» անի
30.11.2017 | 21:58

«Երեխան առաջին տարին չի ընդունվում համալսարան, երկրորդ տարին մի կերպ անցողիկ շեմն հաղթահարում է և դառնում ուսանող: Բայց նրան ասում են, հո երեխա չէ, հանճար է»,- ԵՄ համաձայնագրի շուրջ իշխանությունների ոգևորությունն այլաբանորեն այսպես ներկայացրեց արևմտամետ գործիչներից մեկը` նկատի ունենալով նաև 2013-ին ասոցացման համաձայնագրի տապալումը: Բավական դիպուկ է: Իրականում «երեխան» հանճար չէ, բայց եթե, ինչպես ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին է նշում, «տնային աշխատանքը» հաջող կատարի, գուցե դառնա գերազանցիկ:


Ամեն ինչ Հայաստանից է կախված. սրանում համոզված են անգամ իշխանության ներկայացուցիչները: Այս համաձայնագիրը ոչինչ է, եթե մենք ինքներս չցանկանանք մեր խնդիրները կարգավորել: Բոլոր պահանջները կմնան որպես փաստաթղթային դրույթ, եթե Հայաստանն ինքը չձգտի վերացնել սեփական խոչընդոտները: ԵՄ-ը տարբեր ծրագրերի համար գումարներ կտա, կֆինանսավորի ինստիտուտների կայացմանը, մինչ այս էլ հազարումի ծրագրերի իրագործման համար դրսից գումարներ են եկել, բայց ի՞նչ վիճակում է երկիրը, ի՞նչ է տեղից շարժվել: Դրա համար պետք է անհիմն ու անտեղի ոգևորությունը մի կողմ թողնել ու մտահոգվել, թե կառավարման ինչ ուղի ընտրել իրավիճակ փոխելու համար: Հակառակ դեպքում փողերն էլի կգան ու կգնան կամ կմտնեն ոմանց գրպանը, սակայն Հայաստանն այդպես էլ ոչ ԵՄ-ի, եթե կուզեք`ոչ էլ ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունից բան չի շահի: Իսկ ավելի ազնիվ եթե լինենք, ապա աշխարհում ոչ մի միություն չկա, որ կարողանա քո երկրում, օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարել, եթե դու ինքդ անկեղծ ցանկություն չունես դա արմատախիլ անելու: Ոչ մի գումար ու գրանտներ չեն կարող տնտեսությունում մրցակցային պայմաններ ապահովել, եթե ինքդ նման մտադրություն չունես: Այնպես որ, պետք չէ որևէ միության դուռն ընկնել, որ քո երկրում քո փոխարեն մաքրություն անի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1518

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ