26.07.2025|
14:36
1969 թվականին, երբ 14 տարեկան հասակում ընդունվեցի Գևորգյան հոգևոր ճեմարան, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդեն բարձր դասարանի ուսանող էր։ Մեկ տարի անց ձեռնադրվեց սարկավագ, ապա 1971 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտեց Գևորգյան հոգևոր ճեմարանը։ Նույն հարկի տակ մեկ տարի պաշտոնավարեց որպես վերակացու և սիրով, հոգատարությամբ ու սրտացավությամբ հսկեց մեզ՝ տաքարյուն պատանիներիս...