ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Բա չցուցադրե՞նք մեր ազգային անսպառ մուննաթը. Հայկ Մարտիրոսյան

Բա չցուցադրե՞նք մեր ազգային անսպառ մուննաթը. Հայկ Մարտիրոսյան
04.06.2022 | 11:15

Ինչքան անմիտ էներգիա է ծախսվում դիմադրության շարժման վարկաբեկման վրա: Մինչդեռ ամեն ինչ պարզ պիտի լինի՝ ընդունում եմ, չեմ ընդունում, դեմ եմ, կողմ եմ: Չէ՜, ինչպե՞ս կարելի է, բա չցուցադրե՞նք մեր էրուդիցիան, ամեն ինչ քանդել-հավաքելու մեր ինֆանտիլ հակումը, մեր ազգային անսպառ մուննաթը:


«Սրանց ինչի՞ն հավատաս»,-հաղթական ճչում է մեկը:
«Հլը էս թիզուկես իշխանիկին մտի՜կ»,-ժնգժնգում է կողքինը: «Արա, ա'յ հիմարներ, փողոցից ուզում եք պալատ մտնե"լ, խի", էդ ո՞վ էղաք դուք»,- գողականի հանգով ռաբիսվում է մեկ ուրիշը:


Եվ այսպես հազար ու մի հնարանք՝ մի հասկանալի բացատրության համար: «Մեր վարչապետին բան չասեք»,- ահա սա՛ է ձեր կոնկրետ ասելիքը: Ամեն ինչ ձեր սրտով է, այսինքն, այն, ինչ կատարվել է, նույնպես ձեր ուզածով է եղել: Դե ուրեմն, հայի լինել-չլինելու ճակատագրական հարցը մի վերածեք ռուստամ-հովո-գնել էժանագին սրախոսության թամաշայի: Ինչքան էլ գոռաք, ինչքան էլ պոռաք, ինչքան էլ քսվեք, ինչքան էլ պռտվեք՝ այսպես չի մնալու:
Հայը ապրելու եղանակ գտնելու՛ է:

Դիտվել է՝ 11133

Մեկնաբանություններ