-
25.12.2020|
01:37
Այժմ, երբ շատ է քննարկվում խորհրդարանական մեծամասնության՝ «Իմ քայլի» ներկայացուցիչների մանդատից հրաժարվելու կամ խմբակցությունից դուրս գալու հարցը, որոշ պատգամավորներ ընդունում են՝ մանդատն իրենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ընծայել:
-
24.12.2020|
22:06
Նպատակ ունենալով վեր հանել ճշմարտությունը պատերազմի պատճառների և պատերազմում կրած պարտության՝ ԼՀԿ խմբակցությունը մշակել է Փաստահավաք խումբ ստեղծելու նախագիծ, տեղեկացնում է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
-
23.12.2020|
14:21
«Իմքայլականներն» իսկապես չեն հասկանում, թե ինչ են արել իրենց շեֆի գլխավորությամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը:
-
23.12.2020|
14:16
Դեռևս դեկտեմբերի 5-ին հայտարարել էի, որ մեզ անհրաժեշտ է թարմացնել մեր իրավապայմանագրային հենքը՝ կնքելով նոր անվտանգային բնույթի պայմանագիր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ, որից հետո տեղի ունեցան Սյունիքի հայտնի դեպքերը։
-
22.12.2020|
22:28
ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանրահավաքում ներկայացրեց գործողությունների ծրագիրը։
-
22.12.2020|
22:25
17 կուսակցությունների ներկայացուցիչներն այսօր՝ մինչև ժամը 18։00-ն ժամանակ տվեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը՝ գալ ու իրենց հետ քննարկում անել։
-
22.12.2020|
21:58
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ասաց, որ վստահ է՝ ՔՊ պատգամավորների մեծ մասի անունը ժողովրդին ոչինչ չասաց, որովհետև 2.5 տարում ժողովուրդը նրանց ոչ խոսելիս, ոչ գործ անելիս ընդհանրապես չի տեսել, այդ 88 հոգու ճնշող մեծամասնությունը ինչպես եղել է առանց կեսնագրության, այնպես էլ մնացել:
-
22.12.2020|
01:01
Օրերս անվտանգության խորհրդի քարտուղարի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների՝ Ազգային ժողովում տեղի ունեցած հանդիպման մասին խորհրդարանի մեծամասնության մի մասը տեղյակ չէր: Պատգամավորներից ոմանք լրագրողներից էին հետաքրքրվում, թե «ի՞նչ հանդիպում է ներսում»:
-
21.12.2020|
23:26
Օրերս ԱԺ պատգամավորները հյուրընկալել էին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Թեև տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն «Իրատեսին» վստահեցրին, որ Մարությանի հետ հանդիպման մասին նաև ընդդիմադիր երկու խմբակցություններին՝ ԼՀԿ-ին ու ԲՀԿ-ին էլ են տեղյակ պահել, բայց միայն «Իմ քայլի» ներկայացուցիչներն էին մասնակցում շուրջ 3 ժամ տևած հարցուպատասխանին:
-
20.12.2020|
21:10
Դեկտեմբերի 20-ին «Հանրապետություն» կուսակցության անդամները Եռաբլուրում իրենց հարգանքի տուրքն են մատուցել սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի զոհերին: