Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Փսևդոհասարակությունը երկրպագում է սուտ կուռքերին

Փսևդոհասարակությունը երկրպագում է սուտ կուռքերին
08.03.2025 | 11:25

Իրական արժեքներն ու իմաստները հասկանալուց և գնահատելուց հեռու լինելով՝ մեր փսևդոհասարակություն կոչեցյալը երկրպագում է սուտ կուռքերին:

Ապրելու հույսն ու ապավենը իրական արժեքները գոնե կիսաադեկվատորեն գնահատելն է, որի այլընտրանքն էլ ներկայի պարզունակ մանիպուլյացիաներին հմայված հետևելն ու պոտենցիալ զոհ լինելն է:

Նման իրավիճակում մեկը մյուսին մեղադրելը անիմաստ և կոնտրպրոդուկտիվ է, քանի որ մեր ուժից վեր հանգամանքներն են այս վիճակի պատճառը:

Անկախ մեր մարդկանց մի մասի աննախադեպ արտագաղթից, մենք, ըստ էության, նույն ժողովուրդն ենք մնացել, որի հոգեբանական միջուկի հիմնական գծերն ու մենթալիտետը ինվարիանտ են ժամանակի և հանգամանքների նկատմամբ:

Տարբեր ժամանակներում և տարբեր իրավիճակներում մեր իրարից տարբերվող վարքն ու պահվածքը տարբեր կարող են լինել, քանի որ տարբեր պայմաններում մեր էության այն կողմերն են բացահայտվում, որոնք մեզ թվում են տվյալ պայմաններում առավել ռացիոնալը:

Մեր բազմաչարչար հոգեբանության և մենթալիտետի առանձնահատկությունն էլ կայանում է նրանում, որ ճնշման ու անիրավունք վիճակում անիմաստ կերպով խեղճանում ենք, իսկ իրավունք ունենալու դեպքում էլ չենք իմանում ինչ անել դրա հետ:

Նման հարցերն էլ, մեզ նման ավտորիտար էության դեպքում, պետք է կառավարվեն մտահոգ իշխանությունների կողմից, բայց մեր անկախության շրջանի պատմությունը ցույց տվեց, որ նրանք էլ չգիտեն, թե իրենց անսահման իրավունքների հետ ինչ անեն:

Բնական է՝ նրանք էլ կուզենան լինել հզոր ու բարգավաճ երկրի ղեկավար, բայց դրան հասնելը խեղճուկրակ մենթալիտետով ու աննշան գիտելիքներով և, ավելին, ուրիշ ավելի հզորների ուժային դաշտում, դժվար հասանելի խնդիր է:

Ըստ որում, նման պարագայոմ ամենադժվարը իշխանության և ինքնիշխանության իմաստային մեկնաբանումներն են զուտ ապրելու տեսանկյունից:

Ամեն ինչը իրատեսորեն ծանրութեթև անող է պետք, որը չկա, ուրիշներն էլ զբաղված են շատ ավելի կարևոր գործերով:

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2805

Մեկնաբանություններ