ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Կոտրել հերթական միֆերից մեկը

Կոտրել հերթական միֆերից մեկը
03.05.2025 | 11:48

Ռոբերտ Քոչարյանին սատարելը վատի և վատագույնի միջև ընտրություն չէ:

Սա գրում եմ, լինելով մեկը, ով մինչև 2018 թվականը, տրվելով կատաղի մեդիա քարոզին, մի պահ նույնացրել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի քաղաքական անձը: Սակայն պատահեց 2018-ը, նրա ձերբակալությունը, որ պարզապես չէր կարող ինձ չստիպել ավելի խորքային ուսումնասիրել Ռոբերտ Քոչարյանի գործունեությունը, քանի որ, որպես մտածող մարդ, պարզապես չէի կարող չնկատել, որ եթե մի ամբողջ հանցավոր և արատավոր քաղաքական մեքենա դուրս է գալիս մեկ մարդու դեմ, ապա այդ մարդը, վստահաբար, նրանց համար վտանգ է ներկայացնում, հետևաբար, նա իմ բարեկամն է և ոչ՝ հակառակորդը: Հետո պատահեց 2020-ը, որն էլ ստիպեց հասկանալ, որ Մարտի 1-ով Ռոբերտ Քոչարյան նախագահը պաշտպանել էր Հայաստանի և Արցախի անվտանգությունը, ՀՀ պետականությունը՝ արևմտաթուրքական գործակալական ցանցերից:

Դրան հետևեց քաղաքական դաշտի խորքային ուսումնասիրությունը՝ կուսակցություններ, կառույցներ, դուստր միավորներ, ՀԿ-ներ, գրանտներ, օտարածիններ, օտարասուններ, թիմեր, կլաններ, մեդիաներ, ստվերից գործող անհատներ, դերակատարներ, և արդեն զարմանքս մեծ չէր, երբ հայտնաբերում էի, որ բոլոր այդ բջիջները ինչ-ինչ թելերով կապված են Առաջին և Երրորդ նախագահների, Միքայել Մինասյանի և վատիկանյան կլանի, անգլոամերիկյան ուղեղային հատուկ ծառայությունների կենտրոնների հետ, և ոչ երբեք՝ Երկրորդ նախագահի: Պատկերն ավելի ուրվագծվեց:

Այս ամենից հետևությունը մեկն է՝ ներկա իշխանության և «նախկին» ասած նախագահների միջև եթե կա վատի և վատագույնի ընտրություն, ապա Ռոբերտ Քոչարյանը դուրս է այդ ընտրությունից, քանի որ նա, իր ազգանվեր և պետականակերտ գործունեությամբ, իսկական հայ մարդու, վճռական հայ տղամարդու, պարկեշտ և ընտանիքապաշտ հայ հոր կերպարով, չի կարող լինել ո՛չ վատը, ո՛չ էլ վատագույնը, նա լավագույն ընտրությունն է այսօր ՀԱՅ մարդու համար:

Վերջին 7 և, հատկապես, 5 տարիները մեզ համար իսկապես բացահայտումների տարիներ էին: Ինքս բացահայտեցի, թե ինչ ծավալի մոլորությունների մեջ է պահվել հայ ժողովուրդը, որքան քաղաքական միֆեր են հորինվել, որպեսզի, Արցախը հանձնելիս և ՀՀ-ն թուրքական ազդեցության գոտի դարձնելիս, նա մոլորված և անօգնական դեգերի այդ միֆերի լաբիրինթում և չգտնի հստակ ու ճիշտ ճանապարհը, չկողմնորոշվի, չտեսնի իսկական առաջնորդին և ոչ մի դեպքում չհամախմբվի նրա շուրջ: Ավելի մեծ հաշվով՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ այս արշավը պայմանավորված էր ՀՀ քաղաքական վեկտորը դեպի Եվրոպա և Թուրքիա փոխելու նպատակով: Մյուս կողմից՝ պետք էր հեղինակազրկել բոլորին, որպեսզի իսկական հեղինակազրկվածները և թշնամու առաջ ծնկի եկածները նորմ դառնային ժողովրդի համար՝ սովորական երևույթ: Ցավալիորեն, մասսամբ հաջողեցին այս նենգադավ գործընթացը:

Այդուհանդերձ. իմ քաղաքացիական պարտքն եմ համարում ներողություն խնդրել Երկրորդ նախագահից, որ ժամանակին լավ չեմ ճանաչել նրա անձը և թերագնահատել եմ նրան որպես պետական գործիչ, նույնացրել եմ նրան երկիրը զարտուղի ճանապարհներով և արատավոր երևույթներով պարտության տանող գործիչների հետ: Իմ քաղաքացիական պարտքն եմ համարում սեփական օրինակով կոտրել այն միֆը, որ թե՛ 2021-ին, թե՛ հիմա, Երկրորդ նախագահին ընտրելով, վատի և վատագույնի միջև է եղել իմ ընտրությունը: ԱՄԵՆԵՎԻՆ: Սա ընտրություն է լավագույնի և վատագույնի միջև, ընտրություն, որը նրա դեմ տարվող տասնյակ տարիների մեդիա գրոհը փորձել է խլել հայ ժողովրդից, քանի որ նախապես են իմացել, որ գալու է օրը, և ազգն ու պետությունը ունենալու են հենց նրա պես առաջնորդի կարիք:

Այսօր, ավելի քան երբևէ, ՀՀ-ն ունի Ռոբերտ Քոչարյան գործչի և Ռոբերտ Քոչարյան հրամանատարի բոլոր որակների կարիքը, նույնիսկ այն որակների, որ շատերի համար թերություն են թվում, քանզի դրանք հարաբերական են. երբ կանգնում ես թշնամու առաջ, պարտավոր ես անողոք լինել, պարտավոր ես նրա բոլոր զենքերը ճանաչել և գերազանցել: Միայն այս դեպքում կարող ես հաղթանակ գրանցել:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 883

Մեկնաբանություններ