ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ի օրենսդրությամբ իրեն արգելված է երրորդ ժամկետով առաջադրվելը, ինչը «շատ վատ է»։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը արգելում է նախագահներին երրորդ ժամկետով առաջադրվել, չնայած լուրեր են շրջանառվում, որ Թրամփը կփորձի դա անել։ Նրա նախկին խորհրդականը պնդել է, որ կա «ծրագիր» Թրամփին երրորդ ժամկետով առաջադրելու համար։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ «շատ կուզենար» առաջադրվել երրորդ ժամկետով։               
 

Ստեփան Ասատրյանի կատարած ծեսերն անվավեր են

Ստեփան Ասատրյանի կատարած ծեսերն անվավեր են
25.10.2025 | 13:42

Ստեփան Ասատրյան, դու քո վարքով՝ որպես քահանա, գայթակղություն դարձար շատերի համար, և մղեցիր տարբեր մեղքերի՝ չարություն, հայհոյանք, ջղայնություն և այլն։

Հետևաբար քո մեջ այլևս չկա հոգևոր և օծումդ էլ Աստված առավ՝ հոգևորապես, քանզի դու տրվեցիր չարի սադրանքներին և չդիմացար նյութական փառքին։ Դու գայթակղեցրիր մարդկանց։ Հիմա էլ՝ լինելով կարգալույծ, կատարում ես պսակ, մկրտություն, և այլ ծեսեր՝ մարդկանց տանելով մեղքի։ Մեղավորը և պատասխանատուն՝ էդ մարդկանց մեղքերի համար՝ միայն դու ես։ Գայթակությունը խոսքով ու հրապուրանքով, գործով և օրինակով ուրիշին բարոյական ընթացքից սահեցնելն է, այսինքն, սխալեցնել և մոլորեցնել, նրա մեղանչելու պատճառ դառնալ:

Իսկ փոքրիկները Հիսուսին բոլոր հավատացողներն ու հետևողներն են, որոնք կոչվում են Երկնքի Արաքայության փոքրիկներ, Աստծո զավակներ: Մեծ ու փոքրի տարբերություն չկա, ցանկացած փոքրին էլ Աստված նույն կերպ է ընդունում և նույն աչքով նայում անգամ ամենափոքրին հասած վնասը: Գայթակղության մասին խոսքերը շատ ծանր շեշտով են ասված և այն էլ բացահայտորեն, այնպես որ շատ երկար մեկնության պետք չկա, հետևաբար՝ բավական է Ավետարանի խոսքերը գրեթե նույնությամբ կրկնել:

«Եթե որևէ մեկը, - ասում է Տեր Հիսուս, - ինձ հետևող փոքրիկներից մեկին գայթակղեցնի, շատ մեծ չարություն գործած կլինի և շատ ծանր հետևանքների կենթարկվի: Այնպես որ իր համար ավելի լավ է վզից ծանր քար կապի և նետվի ծովը՝ անհուսորեն ընկղմվելու համար»: Այստեղ ծանր քարը «երկան իշոյ» է անվանվում, որ նշանակում է էշի պտտեցրած աղորիքի երկանաքարը կամ ջրաղացի քարը:

Նիկողոս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 661

Մեկնաբանություններ