ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Леонид Ильич, вы что, хулиган?

Леонид Ильич, вы что, хулиган?
17.12.2025 | 11:33

Ռոստիսլավ Պլյատին բոլորը գիտեն, սովետական կինոյի ու թատրոնի դասականներից էր:

Ո՞վ չի հիշում նրա անմոռանալի՝ պաստոր Շլագի կերպարը «Գարնան 17 ակնթարթները» ֆիլմում: ՈՒրեմն, ինչ-որ մի առիթով յոլա չի գնում Ֆաինա Ռանևսկայայի հետ, ավելի ճիշտ, հակառակը՝ Պլյատը համեստ մարդ էր և երբեք ռիսկ չէր անի կոնֆլիկտի մեջ մտնել այդ յուրահատուկ կնոջ հետ: Ինչևէ, Ռանևսկայա մտնում է ռեժիսոր Զավադսկու մոտ, բայց ոչ բողոքելու նպատակով: Զավադսկին էլ գիտեր նրան և սարսափում էր ամեն անգամ, երբ Ռանևսկայան մտնում էր իր կաբինետ: Մի խոսքով, Ռանևսկայան ասում է ռեժիսորին. «С этой плятью я больше на сцену не выйду»: Կարծում եմ, հայերեն թարգմանել հնարավոր չէ, ասեմ միայն, որ Զավադսկին այդ օրը էժան պրծավ՝ իրեն Ռանևսկայան ասելիք չուներ: Եվ անմիջապես կատարում է պահանջը՝ զրկելով հանդիսատեսին с этой плятью Ֆաինա Ռանևսկայային միասին բեմի վրա տեսնելու հնարավորությունից: Ափսոս, շատ ափսոս, բայց ինչ արած…

Հանճարեղ մարդիկ արվեստում ունեն իրենց կապրիզները, որոնց պատճառով տուժում են և արվեստը, և արվեստ սիրող ու գնահատող անմեղ մարդիկ:

Ի դեպ, Յուրի Զավադսկու և Ֆաինա Ռանևսկայայի աշխատանքային հարաբերությունները չէին կարող հավերժ տևել: Մի օր ռեժիսորն էլ չի դիմանում և գոռում է դերասանուհու վրա. «Вон из театра»: Ռանևսկայան պատասխանում է. «Вон из искусства»: Բա…

Հետգրություն

Լեոնիդ Բրեժնևն էլ է մի օր ընկել Ռանևսկայայի դրբի տակ: Ինչ-որ մի ընդունելության ժամանակ Բրևժնևը, հանձնելով նրան Լենինի շքանշան, իր արևին, ժպտալով, կոմպլիմենտ է անում մեծ դերասանուհուն՝ հնչեցնելով «Подкидыш» հայտնի ֆիլմից Ռանևսկայայի ֆրազը. «Муля, не нервируй меня»: Ի պատասխան լսում է. «Леонид Ильич, вы что, хулиган?»։

Բրեժնևն ու բոլոր ներկաները ապշում են, դե, ո՞վ ռիսկ կաներ գերտերության խազեինին նման բան ասել: Մոլորված Բրեժնևը, թե բա՝ լավ, ի՞նչ վատ բան արեցի, ես ախր ձեզ սիրում եմ: Ռանևսկայան էլ, թե բա՝ էդպես մեր բակի խուլիգաններն են իմ հետևից գոռում…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 287

Մեկնաբանություններ